Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հանրապետության անտառատարածքներում ավարտվել են վնասատուների դեմ պայքարի քիմիական միջոցառումները

Հանրապետության անտառատարածքներում ավարտվել են վնասատուների դեմ պայքարի քիմիական միջոցառումները
10.07.2012 | 22:41

«Կաղնու տերևակեր», «իսկական ալրացնող» և «ոսկետուտ» վնասատուներով առավել վտանգված Գորիսի, Կապանի, Արագածոտնի, Հրազդանի անտառատարածքներում ավարտվել են ավիացիոն քիմիական եղանակով պայքարի միջոցառումները:

Ինչպես «Իրատես de facto»-ին ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, միջոցառումներն իրականացվել են ավելի քան 9 հազար հա տարածքներում` ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Հայանտառի» համապատասխան ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
«Նշված վնասատուների առաջին «թիրախը» առայժմ կաղնիներն ու խնձորենիներն են, այնուհետև դրանք տարածվում են մնացած ծառատեսակների վրա: Դրանց հետագա տարածումը կանխելու և վտանգը վերջնականապես չեզոքացնելու նպատակով աշնանը «Հայանտառը» մեկ անգամ ևս կիրականացնի մոնիթորինգ», - ասաց Ռ. Պետրոսյանը։

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ