Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ի՞նչ կա Ծառուկյանի մտքին

Ի՞նչ կա Ծառուկյանի մտքին
25.09.2012 | 12:19

Հայտնի է, որ Ահարոն Ադիբեկյանը հենց այնպես հարցում չի անում: Այս անգամ սոցիոլոգի առջև հստակ պահանջ էր դրվել. պարզել, թե հասարակությունն ընդդիմության միասնական թեկնածու տեսնո՞ւմ է Գագիկ Ծառուկյանին: Եվ տեսնողների Ադիբեկյանը գտել էր:
Այնինչ իրականում, ինչպես մեր աղբյուրն է պնդում, Ծառուկյանը լրիվ այլ բան է ծրագրել: Այս փուլում հասարակության տրամադրությունները շոշափելու համար ասպարեզ է նետվել երկու քաղաքական հաշվարկ: Նախ ինչպես կվերաբերվեն իրեն, եթե հանկարծ առաջադրվելու ցանկություն ունենա, ինչը երկրորդական է գլխավոր նպատակի առջև:
Ըստ մեր աղբյուրի, ցանկանալով ուռճացնել հարցումների պատկերը, ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ քաղաքական «առևտրից» շատ օգուտներ կորզելու հեռահար նպատակներ ունի: Ավելին, ըստ հարցումների, Քոչարյանը Ծառուկյանին զիջում է խոշոր հաշվով: Մեր աղբյուրի դիտարկմամբ, սա էլ ՀՀԿ-ին ընդառաջ քայլ է, թե իրենց համար էական չէ Քոչարյանի քաղաքական վերակենդանացումը, կարևորը իշխանության բաժանման ժամանակ ԲՀԿ-ի տոկոսները շատ լինեն:
Այսպես թե այնպես, այսօր ոչ թե նախընտրական շրջանն է մեկնարկել, այլ կառավարության քվոտաների ձեռքբերման, ասել է` ում ինչքան կհասնի իշխանական այս «տորթից»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ