Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ՀՀԿ-ն գնում է ընտրությունների վստահ և բաց ճակատով»

«ՀՀԿ-ն գնում է ընտրությունների վստահ և բաց ճակատով»
13.12.2012 | 15:31

Ընտրություններին ԲՀԿ-ի չառաջադրվելը և գործող նախագահին չսատարելու մասին որոշումը անակնկալ էր գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար և, կարելի է ասել, կանխատեսված չէր քաղաքական մեկնաբանների կողմից։ Ինչո՞վ է սա պայմանավորված։ Հարցի պատասխանը կառավարության նիստից հետո փորձեցինք ստանալ կրթության և գիտության նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՑ։

-Ինչ-որ պայմանավորվածությո՞ւն է եղել ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, թե՞ ԲՀԿ-ն հանկարծակի որոշեց չառաջադրվել և ոչ էլ սատարել, այսինքն` չխառնվել ընտրություններին։
-«Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասին ունեն մամլո երեք խոսնակ. ՀՀԿ-ն ներկայացնում է Էդուարդ Շարմազանովը, իսկ ԲՀԿ-ն` Իվետա Տոնոյանը և Տիգրան ՈՒրիխանյանը։ Այնպես որ, նման անալիտիկ հարցադրումները կարող եք փորձել ուղղել իրենց և ինքներդ սինթեզեք վերջնական տեսակետ։
-Ամեն դեպքում Դուք շատ մոտ եք կանգնած տեղեկատվությանը։
-Կարող եմ հստակ մեկ բան ասել. ՀՀԿ-ն գնում է ընտրությունների սեփական թեկնածուով, ՀՀԿ-ն գնում է ընտրությունների վստահ և բաց ճակատով, ՀՀԿ-ն գնում է ընտրությունների` չապավինելով և ոչ մեկի քաղաքական աջակցությանը։ Մյուս կողմից` պատրաստ լինելով իր կողքին տեսնելու քաղաքական գործընկերների, ինչպես, օրինակ, ՕԵԿ-ն է նախատեսում անել։ Մեր կողքին մեր թիմում տեղ կա բոլոր այն մարդկանց համար, ովքեր կիսում են մեր ծրագրերը, հավատում են, որ Հայաստանում հնարավոր է բեկումնային փոփոխություն մտցնել, և այդ փոփոխությունները պետք է անի ուժեղ, բարձր ինտելեկտով, պրոֆեսիոնալ, կամային հատկություններ ունեցող առաջնորդը։
-Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ ընտրություններից հետո կառավարությունում փոփոխություն կարող է լինել հօգուտ ԲՀԿ-ի։
-Ես նման բան չասացի և խնդրում եմ չվերագրել ինձ բաներ, որ ես չասացի։
-Դուք չասացիք, սակայն ես հարցնում եմ` նման բան հնարավ՞ր է։
-Կարծում եմ, ես բավականին լավ բաներ բավականաչափ ասացի։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ