Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խոզագրիպը կարող է և խոզություն չանել

Խոզագրիպը կարող է և խոզություն չանել
21.02.2013 | 20:30

Խոզագրիպը մահացու չէ, եթե ժամանակին դիմեն բուժօգնության, փաստում է առողջապահության միջազգային կազմակերպությունը, նշելով. «Ելնելով մի շարք հետազոտությունների արդյունքներից, դեռևս 2010 թվականից, այսպես կոչված, խոզագրիպը` գրիպի Ա տեսակի H1N1պնդ ենթատեսակը, դասվում է մարդկային սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին»: Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը նշում է, որ Ա տեսակի H1N1պնդ ենթատեսակի գրիպի հետ կապված խուճապը չափազանցված է։ Փորձագետներն իրենց հերթին հավաստիացնում են, որ նշված գրիպից մահացու դեպքերը ժամանակին մասնագետին չդիմելու հետևանք են։ Ի վերջո, մեզ մոտ կա՞ խոզագրիպ, թե՞ ոչ։ «Ներկայումս լաբորատոր հետազոտությունների արդյունքում հանրապետությունում 30 հիվանդի մեջ հայտնաբերվել է գրիպի վիրուս` որից 7-ը` Բ, 21-ը` Ա տեսակի: Իսկ Ա տեսակի դեպքերից 18-ում արձանագրվել է H1N1պնդ ենթատեսակը: Հիվանդների հիմնական մասը բուժվել և առողջացումով դուրս է գրվել: Մի շարք դեպքերում հիվանդների բուժումը կազմակերպվել է տնային պայմաններում»,- նշում է առողջապահության նախարարությունը և վստահեցնում, որ հանրապետության բոլոր բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, և բուժող բժշկի նշանակումով դեղորայքը տրամադրվում է անվճար: Ըստ շրջանառվող լուրերի, այսպես կոչված խոզագրիպի պատճառով մահացու դեպքեր են եղել։ Առողջապահության նախարարությունը չժխտեց և չփորձեց լղոզել հարցը. «Այսօրվա տվյալներով` հանրապետությունում արձանագրվել է գրիպի Ա տեսակի H1N1 պնդ ենթատեսակից մահվան 2 դեպք, որոնք պայմանավորված են եղել ուշ դիմելիությամբ և ուղեկցող հիվանդություններով: Նրանցից մեկը` 42-ամյա տղամարդը, գրիպանման երևույթներ` հազ, կոկորդի ցավ, բարձր ջերմություն, ունեցել է դեռևս հունվարից, այդ վիճակով շարունակել է աշխատել հերթափոխային ռեժիմով և չի դիմել բժշկական որևէ օգնության: Ավելին` մի քանի անգամ դիմել է շտապօգնության ծառայությանը և հրաժարվել մասնագետների` հոսպիտալացվելու հորդորներից: Բժշկին դիմել է միայն այն ժամանակ, երբ ունեցել է շնչառական խիստ անբավարարություն: Ինչ վերաբերում է երկրորդ դեպքին, ապա 24-ամյա հղին մինչ գրիպանման երևույթների արձանագրումն ունեցել է երիկամային ախտաբանություն, որի դեմ ստացել է հիվանդանոցային բուժում: Դուրս գրվելուց հետո տանն ի հայտ է եկել առատ քրտնարտադրություն` զուգորդված ջերմությամբ, թուլությամբ և այլ ախտանշաններով: Թոքաբորբի զարգացումը և հետագա բարդացումը պայմանավորված են եղել կնոջ վիճակով և ուղեկցվող հիվանդությամբ»: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե դիահերձարանից արգելել են հղիի հուղարկավորությունը կազմակերպել մեկ օր ուշ, դիակը պահել փակ դագաղում և թույլ չտալ մոտենալ, ապա դա առողջապահության նախարարությունը ծայրահեղ անհեթեթություն է համարում այն պարզ պատճառով, որ գրիպի հարուցիչներն այնքան անկայուն են շրջակա միջավայրում, որ րոպեների ընթացքում ոչնչանում են` կորցնելով իրենց ակտիվությունը: Ի դեպ, նույնը փաստում են նաև բժիշկները։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ