Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Պատկերացնո՞ւմ եք` դա ասեր ՀՀԿ-ից որևէ մեկը»

«Պատկերացնո՞ւմ եք` դա ասեր ՀՀԿ-ից որևէ մեկը»
03.04.2013 | 16:39

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը նախագահի երդմնակալության արարողությունը համարում է տոն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա` հընթացս նկատելով, որ լավ կլինի մյուսներն էլ «տղամարդավարի» շնորհավորեն ընտրված նախագահին: «Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն իրեն տանում է դեպի փակուղի: Իր գործողությունները պետք է ինչ-որ վերջավորություն ունենան, հասնեն տրամաբանական ելքի, որպեսզի որպես քաղաքական գործիչ իր դեմքը չկորցնի: Նախընտրական այս թոհուբոհի մեջ այս շարժումները, գործողությունները կտարրալուծվեն, կկորցնեն իրենց արդիականությունը: Ընտրություններից հետո կտեսնենք, թե յուրաքանչյուր ուժ իրականում ինչքան ձայն ունի»,-ասաց պատգամավորը, հավելելով, որ Երևանը, ի թիվս այլ խնդիրների, պետք է մշակութային կոլորիտը պահպանի, որը մարդիկ են: Տիկին Աճեմյանն անընդունելի է համարում, որ փոքր ընտրազանգված ունեցող ուժերը խոսում են ողջ ժողովրդի անունից: «Շատ բարձր խոսում են ժողովրդի անունից: Մենք, լինելով մեծամասնություն, երբեք չենք խոսում բոլորի անունից: Կրում ենք պատասխանատվություն, հաշվետու ենք ժողովրդի առաջ: Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիիում ասաց. «Մեր դեմ խաղ չկա»: Պատկերացնո՞ւմ եք, որ դա ասեր ՀՀԿ-ի որևէ ներկայացուցիչ: Օրենքից դուրս աշխատել ոչ մեկին հարիր չէ: Կիսահեղափոխական կոչեր անել, դրդել մարդկանց, խաղալ նրանց նուրբ լարերի վրա, ընդունելի չէ»,-ասաց պատգամավորը, ընդգծելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը լուրջ, հստակ որոշում պիտի կայացնի, քանի որ այն մարդիկ, ովքեր իրեն նախկինում սատարում էին, այսօր շատ քիչ են:
Երևանի ավագանու ընտրություններում Կարինե Աճեմյանը իրենց գլխավոր մրցակից չի տեսնում, սակայն չի էլ բացառում մրցակցությունը: ՀՀԿ-ականը հորդորում է մյուս ուժերին համախմբել իրենց ուժերը և պայքարել արդար ընտրությունների համար. «Թող վերահսկեն, համաձայն ենք, մենք էլ ենք վերահսկելու»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ