BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ով է ում պատերազմ հայտարարել

Ով է ում պատերազմ հայտարարել
11.07.2013 | 15:44

Օրերս ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ՙԱզատություն՚ ՌԿ հետ զրույցում հայտարարել էր, թե վարչապետը պատերազմ է հայտարարել ՀՅԴ-ին: Փաստորեն այս անգամ դաշնակցության թիրախը վարչապետն է: Նկատենք, որ մինչ այդ ՀՅԴ-ն ակտիվ պայքարում էր արտգործնախարարի հրաժարականի համար: Ինչու հանկարծ այս ուժը որոշեց թիրախի ուղղությունը փոխել ու ՙպատերազմ՚ հայտարարել գործադիր մարմնի ղեկավարին: Ստացվում է` ոչ թե վարչապետն է ՀՅԴ-ին պատերազմ հայտարարել, այլ ՀՅԴ-ն` վարչապետին:

Իրականում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ ՀՅԴ-ում, ու այս հայտարարությունից հետո այստեղ, մեր աղբյուրի պնդմամբ, բավականին խառը վիճակներ են: Ոմանք սխալ են համարում Մարգարյանի նման հայտարարությունը, մյուսները պնդում, թե սրանով ՀՅԴ-ի շուրջ աշխույժությունը կմեծանա: Սակայն ակնհայտ է մի բան, որ կուսակցականները չեն շտապում մեկնաբանել բյուրոյի ներկայացուցչի այդ հայտարարությունը: Մեր փորձերը` դաշնակցականներից որևէ մեկնաբանություն լսել, ապարդյուն անցան: ՀՅԴ-ականները չցանկացան անդրադառնալ հարցին ու ՙգործուղեցին՚ անձամբ Մարգարյանի կամ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի մոտ:
Հիշեցնենք, որ կառավարությունից արձագանքել էին այս հայտարարությանը` ընդգծելով, որ վարչապետը բոլոր ավանդական կուսակցություններին ՙհարգանքով՚ է վերաբերվում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ