Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քարերը հավաքելու ժամանակը

Քարերը հավաքելու ժամանակը
12.09.2013 | 16:39

Հուշարձաններն իրենց պատմական միջավայրից օտարելու, մայրաքաղաք և Հայաստանի այլ ենթաշրջաններ տեղափոխելու ավանդույթը շարունակվում է:

Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տարածքում ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով կառուցվել է կամարապատ` ի հիշատակ ստալինյան ռեպրեսիաների ժամանակ բռնադատված հայ հոգևորականների: Մեր տեղեկություններով` ներկայումս Հայաստանի տարբեր շրջաններից պատմական խաչքարեր են տեղափոխվում` կամարների տակ շարելու համար:
«Շարունակ ահազանգ ենք ստանում, որ այսինչ գյուղի այսինչ խաչքարը տեղահանում են` թանգարանացնելու, պատերի տակ շարելու նպատակով,- մեզ հետ զրույցում ասաց հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ` քարերի տեղափոխման այս քաղաքականությունը որակելով վանդալիզմ:- Երբ ուզում են որևէ հուշակոթող, մասունք տեղափոխել, պատճառաբանում են, թե անտեր էր, կործանվում էր և այլն: Ես կարծում եմ, և շատերն ինձ հետ համամիտ կլինեն, որ մասունքը ճիշտ կլինի իր տեղում շտկել, պահպանել, թեկուզ դնել պատվանդանի վրա, զբոսաշրջիկը կարող է գնալ, տեղում տեսնել»:
Եթե հուշարձանն իսկապես վտանգված է, մասնագետները դեմ չեն թանգարանացմանը` կրկնօրինակը տեղը դնելու պայմանով:
«Օրինակ, Օձունի կոթող-մահարձանի սյուները հնարավոր չէ պահպանել: Մասնագետների կողմից առաջարկ է եղել, որ պատճենը տեղադրվի, սյուները թանգարանացվեն, որովհետև կրաքարային ծագման են, հողմահարվում են, փշրվում, նախշերը տարեցտարի պակասում են»,- ասաց Ստեփան Նալբանդյանը: Զայրույթով փաստեց նաև, որ տեղաբնակները քերում են քանդակները, փոշին տանում են որպես մասունք: Թե որտեղից է գալիս այդ սովորությունը, դժվար է ասել:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ