Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վերջին կարգն էլ հաստատվեց

Վերջին կարգն էլ հաստատվեց
19.09.2013 | 16:55

Կմեծանա՞ այլընտրանքային ծառայություն ընտրողների թիվը, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Իսկ մինչ այդ գործադիրը հաստատեց այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվող փոխհատուցման չափը և վճարման կարգը։ Ի՞նչ է դա նշանակում։ «Այն ծառայողները, ովքեր ծառայությունը կանցկացնեն բնակության վայրից ավելի քան 30 կմ հեռավորության վրա, կստանան դրամական փոխհատուցում բնակվարձի համար՝ համաձայն վարձակալության պայմանագրի գումարի, ինչն ավելի չի լինի 30 հազար դրամից»,- մեզ հետ ճեպազրույցում պարզաբանեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Այլընտրանքային աշխատանքային ծառայության գործընթացը, ըստ ամենայնի, լինելու է խոշորացույցի տակ։ «Անհրաժեշտ է աչալուրջ լինել, որպեսզի այս բնագավառում լրացուցիչ ռիսկեր չունենանք, քանի որ այսպիսի աշխատանքի փորձ չունենք»,- նիստի ժամանակ նշեց վարչապետը և հավելեց, որ առաջին անգամ ձևավորվել է այլընտրանքային ծառայության ամբողջական օրենսդրական դաշտ, և որ աշնանային զորակոչը կփաստի, թե ինչպես է այն կիրառվում։ Հիշեցնենք, որ այլընտրանքային ասվածը ենթադրում է աշխատանք հիվանդանոցներում, ծերանոցներում, մանկատներում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ