ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հրաժարականի ուրվականը Հանրապետության հրապարակում

Հրաժարականի ուրվականը Հանրապետության հրապարակում
20.09.2013 | 16:00

Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հարցին` «Փոխվե՞լ է Ձեր դիրքորոշումը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ» հարցին վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է` ոչ: Մնում է պարզել, թե ո՞րն էր վարչապետի վերջին տեսակետը ՄՄ-ին անդամակցության վերաբերյալ. սկզբում նա դեմ էր` պատճառաբանելով ընդհանուր սահման չունենալը, մաքսադրույքների բարձր լինելը, տնտեսությունների դիվերսիֆիկացման անհամապատասխանությունը, հետո, փաստորեն, կողմ էր, երբ կառավարության նիստում հանձնաժողովների ստեղծման որոշում էր ընդունում, որոնք ՄՄ-ին անդամակցման ընթացակարգն են սկսում: Սեփական երգի կոկորդը կտրելը վարչապետներին բնորոշ չէ, ուրեմն Տիգրան Սարգսյանի վերջին տեսակետը կարող է լինել ՄՄ-ին անդամակցելու որոշումը: Բոլոր դեպքերում հրաժարականի ուրվականը Հանրապետության հրապարակում շրջում է նաև ցերեկները:

Դիտվել է՝ 1845

Մեկնաբանություններ