BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ՎՊ-ն՝ Գյումրու քաղաքապետարանում

ՎՊ-ն՝ Գյումրու  քաղաքապետարանում
27.09.2013 | 00:09

Մեր տեղեկություններով, Վերահսկիչ պալատը ստուգումներ է անցկացնում Գյումրու քաղաքապետարանում, խոշորացույցի տակ են պետգնումները, բացահայտվել են մի շարք խախտումներ: Ըստ այդմ, փողոցների գծանշումների համար ձեռք բերված ներկը քաղաքապետարանը գնել է մի ընկերությունից, որը չի մասնակցել մրցույթին: Ներկը գնվել է քաղաքապետի խորհրդական Արարատ Բալաբեկյանի ընկերներից մեկին պատկանող ֆիրմայից: Այս առիթով գյումրեցիները նույնիսկ կատակում են, թե Բալաբեկյանն անձամբ իր մեքենայով է բերել ներկերը և, բարեբախտաբար, փրկվել ներկերի հոտից խեդվելուց:
Հաջորդ խախտումն առնչվում է Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակվելու առթիվ քաղաքապետարանի կազմակերպած տոնական հրավառությանը: Այս անգամ էլ «հրավառել» է մրցույթը չշահած մի ընկերություն: Գյումրու մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ ընկերությունը պատկանում է Սամվել Բալասանյանի որդուն:
Մյուս խախտումների մասին՝ առաջիկայում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ