ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը

Միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը
05.11.2013 | 12:25

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը` հայկական 10 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, կներկայացնի Հայաստանը Լոնդոնում տեղի ունեցող «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում:

Ազգային մրցունակության հիմնադրամից տեղեկացնում են, որ հերթական անգամ միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը: Հայաստանի և Արցախի գրավիչ ու բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով այցելուներին կտրամադրվեն անգլերեն գովազդային նյութեր և քարտեզներ:
Ցուցահանդեսին կմասնակցեն 184 երկրների շուրջ 5000 զբոսաշրջային ընկերություններ և ավելի քան 47 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ:
Արցախի մասնակցությունը նման ցուցահանդեսներին, որպես կանոն, փչացնում է Ադրբեջանի ներկայացուցիչների տրամադրությունը: Հակահայկական հիստերիան, Արցախի մասնակցությունը կասեցնելու փորձերը, որպես կանոն, ձախողվում են: Հուսանք, որ ցուցադրությունը կանցնի առանց անհանդուրժողականության ցույցերի: Եվ, ինչպես միշտ, հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն կառաջացնի այցելուների ու մասնակիցների շրջանում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ooTDgEfKxnQIUdR.jpg" alt='Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են' title='Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են' width='220' height='163' />
Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բռնել-թող­նել
Բռնել-թող­նել