Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԲՀԿ-ի սիրտը վարչապետի աթոռ չի՞ ուզում

ԲՀԿ-ի սիրտը  վարչապետի աթոռ չի՞ ուզում
19.11.2013 | 00:39

ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ (ԲՀԿ խմբակցության անդամ)


-2014-ի պետբյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն ու ԲՀԿ-ն քննադատությունների տարափ տեղացին կառավարության հասցեին: Ի վերջո, տեսակետ հնչեց, որ կառավարությունը պետք է հրաժարական տա: Եթե նման նախաձեռնությամբ հանդես գան ընդդիմադիրները, ԲՀԿ-ն կմիանա՞ դրան:
-Կլինի, կմտածենք: Մենք դեմ ենք «հայտարարություն՝ հայտարարության համար» աշխատաոճին: Երբ այդպիսի բան լինի, նման իրավիճակ ստեղծվի, կխոսենք: Հիմա հայտարարություն անենք, որ ինչ-որ մեկին ասենք` դու վա՞տն ես, մենք բառերով արդեն ասում ենք, թե ինչու է վատ:
-Իշխանության հրաժարականի պահը հասունացե՞լ է, ըստ ԲՀԿ-ի:
-Վաղուց է հասունացել: Երկիրն անընդհատ հետ է գնում, անընդհատ կորցնում ենք, առաջընթաց չկա: ՈՒրեմն ինչ-որ բան սխալ է, չէ՞:
-ԲՀԿ-ի հիմնական թիրախը կառավարությունն է` իր ղեկավարով: Ինչո՞ւ ամենավերևից չեք սկսում, մասնավորապես Սերժ Սարգսյանին քննադատելով:
-Ես չէի ասի, որ հիմնական թիրախը կառավարության ղեկավարն է: Մենք բոլորին ենք ուղղում մեր ասելիքը: Մենք աշխատում ենք կառավարության հետ, նա է օրենքները բերում, մերժում մեր նախագծերը, որոշում, թե երկիրն ինչ օրենքներով պիտի առաջ շարժվի: Դիրիժորը ԱԺ-ում կառավարությունն է: Իսկ ԲՀԿ-ն խոսում է կոնկրետ փաստերով, մենք ներկայացնում ենք բարելավման ծրագրեր, որոնք չեն ընդունվում, ու չընդունողը կառավարությունն է:
-Հաճախ տպավորություն է ստեղծվում, թե ԲՀԿ-ն ոչ թե սեփական ծրագրերի մերժման համար է խիստ քննադատության ենթարկում կառավարությանը, այլ վարչապետի ցանկալի աթոռին «տիրանալու»:
-Այդպիսի բան չկա, ինչո՞ւ է այդպիսի տպավորություն ստեղծվում: Որևէ նախարարի դեմ էլ խոսում ենք, ասում են՝ նախարարի աթոռն են ուզում: Ծիծաղելի է։ Մենք կոնկրետ ոլորտը կարգավորող օրինագիծ ենք ներկայացնում, ու եթե դա չի անցնում, կառավարությունը հավանության չի արժանացնում, պիտի ասեք՝ կառավարության աթո՞ռն ենք ուզում: Չէ՛, այդպիսի խնդիր չունենք:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ