Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գրեթերթի» մրցանակաբաշխությունն ու բոյկոտը

«Գրեթերթի»  մրցանակաբաշխությունն ու բոյկոտը
21.12.2013 | 14:48

«Գրեթերթ» գրական գեղարվեստական պարբերականը տպագրվում է 2006-ից։ Գլխավոր խմբագիրը և հիմնադիրն արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանն է։ «Գրեթերթն» ունի ամենամյա մրցանակ, որը տրվում է այդ տարի թերթում հրապարակված պոեզիայի, արձակի, թարգմանության, հրապարակախոսության և գրաքննադատության համար:
Ժյուրին` գրողներն են: Մրցանակակիրներն ընտրվում են փակ քվեարկությամբ: Մրցանակներն արժեքավոր գրքեր են:
«Գրեթերթի» այս տարվա մրցանակակիրներն են` Էդուարդ Հարենցը, Աննա Միկոյանը, Նառա Վարդանյանը, Լուսինե Եղյանը, Գրիգը:

Մրցանակաբաշխությունն անցել է «Հայ գիրք» գրախանութում: Թերթի տպագրությանն այս տարի աջակցել է նաև երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

Ըստ որոշ հրապարակումների` առաջին անգամ է մրցանակաբաշխությունն անցկացվում ԳՄ-ից դուրս, որովհետև երիտասարդներից շատերն այլևս չեն ուզում գրողների միություն ոտք դնել: Ինչը թերևս նրանց բոյկոտն է գրողների միությունում տիրող անառողջ մթնոլորտի դեմ:
Իրենց բոյկոտի մասին բարձրաձայնող գրողները խորհուրդ են տալիս լրագրողներին մրցանակաբաշխության գրակա’ն կողմը լուսաբանել: Հարկ ենք համարում հիշեցնել, որ irates.am-ը ընգծված գրական մամուլ չէ, ընդամենը գրասերներին, գրականության աշխարհի մարդկանց իրազեկում է գրական իրադարձությունների մասին: Վերլուծություններով, գրախոսականներով հանդես գալն այլոց խնդիրն է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ