Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անվճար ներբեռնում են իրենց ուզած գիրքը

Անվճար ներբեռնում են իրենց ուզած գիրքը
24.12.2013 | 02:44

«Բուկինիստ» գրախանութից մեզ տեղեկացրին, որ տարվա գեղարվեստական գիրք է ճանաչվել Պ. Կոելյոյի «Ալքիմիկոսը», որի տպաքանակն արդեն սպառվում է: Տարվա մանկական գիրքը «Մաշան ու արջը. առաջին հանդիպում» գրքույկն է, որից մի քանի օրում «Բուկինիստ» գրախանութը մանրածախ վաճառքով իրացրել է 150-ից ավելի օրինակ: Տարվա ոչ գեղարվեստական գիրք է ճանաչվել Կառնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել նրանց վրա» ձեռնարկը:
Հետաքրքրվեցի, թե ինչո՞վ է պայմանավորված «Ալքիմիկոսի» վաճառքի բարձր ցուցանիշը, գուցե կան ավելի արժեքավոր գրքեր, որ դուրս են մնում ընթերցողի ուշադրությունից:
«Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ասաց, որ «Ալքիմիկոսը» գովազդում են ռուսական, իսպանական հրատարակչությունները, այն գովազդվում է ամբողջ աշխարհում: «Իսկ ընդհանուր առմամբ գնորդն է որոշում, թե ինչ պետք է կարդա, մենք չենք ուզում ավելի խելացի երևալ ընթերցողից»,- նշեց նա:
Հարցին` ի՞նչ խնդիրներ ունի գրահրատարակչության ոլորտը, պատասխանեց` որ խնդիրները շատ են, մարդիկ քիչ են կարդում, գիրք գնողները գնալով պակասում են: Ըստ նրա` ստեղծված վիճակը պայմանավորված է նորագույն տեխնոլոգիաների առաջացմամբ: Միշտ ասվում է, որ էլեկտրոնային գիրքը փոխարինելու է տպագիր գրքին: Խաչիկ Վարդանյանը նշեց, որ էլեկտրոնային գրքի վաճառքը մեզ մոտ նույնիսկ մեկ տոկոս չի կազմում: Պարզապես մարդիկ չեն կարդում կամ գտնում են առավել մատչելի տարբերակ` անվճար ներբեռնում են իրենց ուզած գիրքն ու կարդում: Եվ որպեսզի պարզ լինի ընդհանուր պատկերը, հավելեց. «Մեկ անուն գրքից տարվա ընթացքում 500 օրինակ չի վաճառվում, նույնիսկ ամենալավ գրքից»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ