Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ամանորյա միջոցառումներ` փոքրիկների համար

Ամանորյա միջոցառումներ` փոքրիկների համար
28.12.2013 | 14:56

Այս օրերին մանկական ամանորյա ներկայացումներ, տոնական միջոցառումներ են սպասվում երևանյան գրեթե բոլոր թատրոններում, մշակութային օջախներում:

Հայաստանի երգի պետական թատրոնը ներկայացնում է Արթուր Գրիգորյանի «Կախարդական դաշնամուր» մանկական մյուզիքլը:

Խամաճիկների պետական թատրոնում փոքրիկները կարող են տեսնել «Համեցեք Լապլանդիա» Ամանորի երաժշտական ներկայացումը, Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում` Ամանորի թատերականացված հանդես` սիրված հերոսներով և իհարկե, Ձմեռ պապի մասնակցությամբ:

«Մետրո» թատրոնում բեմ կբարձրանան «Լուսերեսն ու Վարդերեսը»: «Ձյունանուշը հեքիաթների աշխարհում» ամանորյա ներակայացումը փոքրիկները կարող են տեսնել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնում: «Մաշայի և արջի ամանորյա արկածները»` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Հավելենք, որ այսօր ժամը 14:00-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում կկազմակերպվի ավանդական ստեղծագործական ծրագիր Ձմեռ Պապի ու Ձյունանուշի մասնակցությամբ, ովքեր կօգնեն երեխաներին ստեղծել Ամանորի զարդարանքներ: Բաժանվելով տարիքային խմբերի՝ երեխաները կստեղծեն Ամանորի դիմակներ և բացիկներ, իսկ ծրագրի վերջում նրանց աշխատանքներով կզարդարվի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի այցելուների կենտրոնում տեղադրված տոնածառը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ