Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտինը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը

Պուտինը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը
09.01.2014 | 22:18

Բրիտանական «The Financial Times» պարբերականը հետաքրքիր վերլուծություն է ներկայացրել Եվրասիական միության ստեղծման և Պուտինի նկրտումների մասին: «Եվրասիական միության տեսքով, որը ձևակերպվել է որպես համախոհ պետությունների «ընտանեկան բիզնես», Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերաստեղծել Խորհրդային Միությունը և վերականգնել «սառը պատերազմը»,- նման դիտարկում է արել հոդվածագիրը` հավելելով, որ ՌԴ ղեկավարը հավանաբար ցանկանում է պատմության մեջ մնալ որպես Խորհրդային Միությունը վերականգնող անձ: Հոդվածագրի պնդմամբ, Մոսկվան ցանկանում է ստեղծել վերազգային քաղաքական համակարգ, ինչը կարող է հանգեցնել պետությունների անկախության որոշակի կորստի:

«The Financial Times»-ը նաև մեկ այլ խնդրի վրա է ուշադրություն սևեռում: Դա այլ երկրների հանդեպ «սիրո» դրսևորումն է: Ըստ այդմ, ՌԴ-ն խանգարեց ՈՒկրաինային ստորագրել ասոցացման համաձայնագիրը, քանի որ համարում է, որ Եվրասիական միությունը ԵՄ-ին այլընտրանք է: «Սա զարմանալի չէ. XX դարում ռուսական եվրասիականությունը միշտ թշնամական հարաբերություններ է ունեցել Եվրոպայի և Արևմուտքի հետ: Այսօր ռուսական էլիտան եվրասիական գաղափարով արդարացնում է խորհրդային «հսկայի» վերականգնումը Ռուսաստանի հովանու ներքո: Թեկուզ առանց կոմունիստական դոկտրինի»,- նշում է հեղինակը` շեշտելով, որ այս գաղափարի իրագործումը կարող է ապահովել Ռուսաստանին ֆինանսական հզորությամբ:

«Եվրասիական նախագիծը պատրանք է հետխորհրդային արշիպելագում, որտեղ ավտորիտար լիդերներն «օգտագործում» են մեկը մյուսին, որպեսզի երկար պահեն իրենց իշխանությունը: Սա չի կարող երկար տևել, շուտով Պուտինի կայսերական հավակնությունները կավարտվեն»,- վերջում եզրահանգում է հոդվածի հեղինակը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1280

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ