Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Հայկական հետքը՝ լուսանկարների միջոցով

Հայկական հետքը՝ լուսանկարների միջոցով
11.01.2014 | 16:48

«Գյումրին` 2013թ. ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում 2014թ. փետրվարի վերջին անցկացվելու է ԱՊՀ երկրների լուսանկարիչների բիենալե և հայկական ժառանգությունը ներկայացնող «Հայկական հետքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես:

Ցուցահանդեսին կմաս­նակ­ցեն նաև ԱՊՀ երկրների նկարիչներ և լուսանկարիչներ:

Լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացվելու է ԱՊՀ երկրների հայկական պատմամշակութային ժա­ռանգությունը, որը ճակատագրի բերումով, դարերի ընթացքում ստեղծվել է Հայաստանի սահմաններից դուրս` թողնելով իր անջնջելի հետքը և հարստացնելով տվյալ երկրի մշակութային ժառանգությունը:

Դիտվել է՝ 1206

Մեկնաբանություններ