«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Հայկական բուհերը կմասնակցեն համաեվրոպական համալսարանական մարզական խաղերին

Հայկական բուհերը կմասնակցեն համաեվրոպական համալսարանական մարզական խաղերին
25.01.2014 | 11:28

Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիան հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կանցկացնի համաեվրոպական համալսարանական մարզական 2-րդ խաղերը, որոնց կմասնակցեն նաև հավաքական թիմեր Հայաստանի բուհերից։ Այդ մասին մեզ հայտնեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը։ Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանն այդ խաղերին կմրցի ֆուտզալ և սեղանի թենիս մարզաձևերում։

«Ֆուտզալի մրցումներին մասնակցելու համար դիմել են շուրջ 150 եվրոպական բուհեր, բայց մրցաշարին մասնակցելու են ընդամենը 16-ը։ Հայաստանն այս մրցաձևում կներկայացնի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը, որը Հայաստանի ուսանողական մարզական խաղերի 2013թ. հաղթողն է։ Հայաստանի կողմից արդեն 2-րդ անգամ համաեվրոպական համալսարանական մարզական խաղերին հանդես կգա ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի աղջիկների սեղանի թենիսի հավաքական թիմը, որն անցած խաղերին Իսպանիայում ունեցել էր բավականին հաջող մասնակցություն. խմբային փուլում գրավել էր առաջին տեղը՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ, որտեղ էլ հաղթել է թուրքական համալսարաններից մեկի թիմին»,- նշեց Հովհաննես Գաբրիելյանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան բավականին ակտիվ գործունեություն է ծավալում Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայում, թեև ընդամենը վերջերս է անդամագրվել այդ կառույցին։ Մասնավորապես, 2013-ին Հայաստանում անցկացվեց Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստը, բացի այդ, կան հեռահար նպատակներ՝ 2015թ. Հայաստանում առաջին անգամ անցկացնել Եվրոպայի շախմատի համալսարանական առաջնություն։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ