Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օբամայի եկամուտները Պուտինի եկամուտներից շատ են

Օբամայի եկամուտները Պուտինի եկամուտներից շատ են
12.04.2014 | 14:08

Ռուսական և ամերիկյան լրատվամիջոցները «հաշվել» են գերտերությունների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների փողերը և ներկայացրել հանրության դատին:

Նախ Ռուսաստանի մասով. պարզվում է` Վլադիրմիր Պուտինը մեկ տարվա ընթացքում ավելի քիչ եկամուտ ունի, քան վարչապետ Դիմիտրի Մեդվեդևը: 2013-ին պաշտոնական տվյալներով ՌԴ նախագահը վաստակել է 3մլն 672 հազար 208 ռուբլի: Վարչապետի եկամուտը շուրջ կես միլիոնով գերազանցում է նախագահին, որը կազմում է 4,26 մլն ռուբլի: Ռուսական կառավարությունում ամենաշատը վաստակում է Միխայիլ Աբիզովը` 273 մլն ռուբլի, իսկ «ընտանեկան» եկամուտ ամենաշատն ունեն Շուվալովները. կինը վաստակում է 237 մլն, ամուսինը` 240մլն ռուբլի: Հետաքրքիր է, որ վարչապետ Դիմիտրի Մեդվեդևի կինը, ըստ պաշտոնական տվյալների, ոչ մի եկամուտ չունի:
Ամերիկայում «փողերն» ավելի հեշտ են տրվում: Բարաք Օբաման շուրջ հինգ անգամ ավելի շատ է վաստակում, քան ՌԴ ղեկավարը: Օբաման և իր կինը միասին նախորդ տարի վաստակել են 481 098 դոլար, ավելի քան 127 հազար դոլարով պակաս, քան մեկ տարի առաջ: Իր և մեծահարուստ պաշտոնյաների եկամուտների վրա «քար» է գցել հենց Օբաման, քանի որ նախորդ տարի օրենք է ստորագրել, որով ավելացել է մեծահարուստների հարկային բեռը:
Ի դեպ, բարեգործական նպատակներով Օբաման և իր կինը իրենց եկամուտի 12,3% բարեգործական նպատակներով են ծախսել, ինչի մասին ռուսական լրատվամիջոցները ՌԴ պաշտոնյաների առնչությամբ լռում են: Առավել ուշագրավ է, որ ըստ պաշտոնական տվյալների, Օբամայի եկամուտները նախագահության տարիներին տարեցտարի նվազել է:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ