Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հովիկ Աբրահամյանը դժվարանալու է կադրերի հարցում

Հովիկ Աբրահամյանը  դժվարանալու է կադրերի հարցում
15.04.2014 | 11:10

Վարչապետ նշանակելուց հետո Սերժ Սարգսյանը հորդորել է Հովիկ Աբրահամյանին կադրեր ընտրելիս չառաջնորդվել քավոր-սանիկական սկզբունքներով: Իհարկե, այս պահանջը տեղին է, եթե նկատի չունենանք մեր իրականությունը, սակայն այն զավեշտի է հասնում, երբ դիտարկում ես հայկական էլիտան, քրեաօլիգարխիկ համակարգը:
Հայաստանյան «վերևներում» բոլորը բոլորի կա՛մ սանիկն են, կա՛մ քավորը, կա՛մ խնամին, կա՛մ բարեկամը: Հիմա Հովիկ Աբրահամյանը որտեղի՞ց գտնի իր կադրերին, չլինի՞ շարքային քաղաքացիներին պիտի կառավարման ոլորտը վստահի:
Եթե ասածը վերաբերում է ոչիշխանական ուժերին պաշտոններ տալուն, այստեղ էլ խոցելի է նոր վարչապետը, քանի որ վերջիններիս հետ ոչ միայն ԽԾԲ-ական կապեր ունի, այլև տարբեր ժամանակներում բազմատեսակ գործարքների մեջ է եղել:
Մնում է, որ մինչ պաշտոններին նշանակելը Հովիկ Աբրահամյանը խզի կապերը խնամիների կամ սանիկների հետ կամ էլ ձևավորի ժողովրդական կառավարություն: Թերևս վերջինն ավելի ճիշտ կլիներ, բայց, ցավոք, իրատեսական չէ: Կարելի է վստահ ասել, որ նախագահի այս հորդորը կնա միայն բարի ցանկություն: Ոչ ավելի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ