Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ֆրեսկոյի» ֆիլմերը

«Ֆրեսկոյի» ֆիլմերը
21.04.2014 | 13:19

«Մարդիկ քաղաքից քաղաք, երկրից երկիր են գնում` ավելի լավ կյանքի հույսով, շատ անգամ վտանգելով հենց կյանքը»,- այս մասին irates.am-ի հետ զրույցում ասաց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի միջազգային կապերի կորդինատոր Արփինե ԶԱՔԱՐՅԱՆԸ: Միգրացիայի խնդիրներն արտացոլող սիցիլիական ֆիլմերից մեկում փոքր նավերով Աֆրիկայից Սիցիլիա գաղթող տարագիրների ամբողջ խումբը զոհ է դառնում փոթորկին: Փրկվում է միայն մեկը: Ֆիլմի հերոսը, ում հաջողվել է փրկվել փոթորկից, հյուրընկալվելու է «Ֆրեսկո» փառատոնին: Արփինեն ասաց, որ մեծ թիվ են կազմում նաև եկեղեցական ծեսերի մասին ֆիլմերը: Օրինակ, Սուրբ Ստեփանոսի տոնը նշում է ողջ քաղաքը` հոգևորականները, պաշտոնյաները, հասարակ մարդիկ, անգամ կողքի քաղաքներից են մասնակցում տոնակատարությանը. «Տոն օրերին, բոլորը, անկախ նրանից աղքատ են, հիվանդ, քաղցած, մեկ մարդու նման ուրախանում, վայելում են տոնը: Մեզ մոտ եկեղեցական ոչ մի տոն այդպես շուքով չի նշվում»:

Հիշեցնենք, որ «Ֆրեսկոյին» մասնակցել կարող են խաղարկային, վավերագրական, անիմացիոն, լիամետրաժ ու կարճամետրաժ տարբեր ձևաչափերի ֆիլմեր, տեսանյութեր, որոնցում դատապարտվում են պատերազմը, բռնությունը, ազգային, մարդկային գործոնի հետևանքով առաջացած էկոլոգիական աղետները:
Փառատոնը տևելու է հունիսի 21-ից մինչև հուլիսի 1-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ