Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
20.05.2014 | 01:11

...թե Հովիկ Աբրահամյանն ու յուր խորհրդարանական կողմնակիցներն ամեն ինչ անում են, որ ԱԺ-ի նիստերի ժամանակ աղմուկ-աղաղակ լինի. նրանք անվերջ խոսում են միմյանց հետ, բարձրաձայն ռեպլիկներ հղում աջ ու ահյակ, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե դահլիճն անվերահսկելի է, ծիծաղելի իրավիճակ է, և որ Գալուստ Գրիգորիչը չի կարողանում ղեկավարել նիստերի դահլիճն ու պատգամավորներին, իսկ ա՜յ Հովիկ Արգամիչի ժամանակ ուրիշ էր՝ նրա նման ԱԺ ղեկավար չկար ու չի էլ լինի:

Դիտվել է՝ 1985

Մեկնաբանություններ