Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Քիթը երեսից չեն կտրում»

«Քիթը երեսից չեն կտրում»
30.05.2014 | 00:21

Չնայած ԲՀԿ-ն լրջորեն լծված էր նախորդ կառավարությունը տապալելու գործին և Հովիկ Աբրահամյանի համար վարչապետ դառնալու ուղի էր հարթում, այսօր այդ խմբակցության պատգամավորների առաջարկած օրենսդրական նախաձեռնությունները գործադիրը մեկը մյուսի հետևից մերժում է:
Այս կառավարությունը, չնայած իր գործունեության կարճ ժամանակահատվածին, արդեն երկրորդ անգամ մերժում է «խնամու» կուսակիցներին և նրանց առաջարկությանը բացասական եզրակացություն տալիս: Կառավարության երեկվա նիստում էլ մերժվեց ԲՀԿ խմբակցության պատգամավորների՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը:
Գագիկ Ծառուկյանի կուսակիցներն առաջարկում էին շրջանառության հարկ վճարողներին գործունեության առաջին երեք տարիներին ազատել արտադրական և առևտրական եկամուտների մասով շրջանառության հարկից: Նախաձեռնությանը Հովիկ Աբրահամյանն ասաց` ոչ: Ֆինանսների նախարար ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մերժումը պայմանավորեց նրանով, որ շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումն անընդունելի է: «Նախագծի ընդունումը ոչ միայն չի լուծի գործարքների փաստաթղթավորման խնդիրը, այլև կհանգեցնի պետբյուջեի եկամուտների էական, չարդարացված կորստի»,- նշեց նախարարը, հավելելով, որ անհիմն է այն մոտեցումը, թե շրջանառության հարկի վճարումից ազատումը նոր աշխատատեղեր կստեղծի ու կապահովի եկամտային հարկի լրացուցիչ մուտքեր:
Ի դեպ, Գագիկ Խաչատրյանը ժխտեց նաև պատգամավորների այն փաստարկը, թե շրջանառության հարկի ներդրմամբ հանրապետությունում փակվել է շուրջ 4000 փոքր օբյեկտ, տասնյակ հազարավոր տնտեսավարող սուբյեկտներ էլ գործում են կա՛մ վնասով, կա՛մ ցածր շահութաբերությամբ:
Վերջում Հովիկ Աբրահամյանն ասաց, որ խմբակցությունները կարող են կառավարության հետ քննարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
Ստացվում է՝ կառավարությունը մի ձեռքով մերժում է, մյուսով համագործակցելու առաջարկ անում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ