Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Երևանյան պրեմիերաներ»

«Երևանյան պրեմիերաներ»
20.06.2014 | 21:37

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը ներկայացնում է տվյալ տարվա լավագույն ֆիլմերի հավաքածուն: Այսինքն, դրանք այն ֆիլմերն են, որ ներկայացվել են աշխարհի տարբեր փառատոներին, ստացել են մրցանակներ, հայտնի են, դրանց մասին շատ է խոսվել ու գրվել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի միջազգային կապերի բաժնի ղեկավար ՏԱԹԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, նշելով, որ իրենք ամբողջ տարի աշխատախմբով պայքարում են այդ ֆիլմերի ցուցադրման իրավունքները ձեռք բերելու համար, ինչը բարդ գործընթաց է: Այսպես ասած` մրցակցություն է առաջանում նույն ժամանակահատվածում տեղի ունեցող փառատոների միջև:

«Երևանյան պրեմիերաներ» արտամրցութայինծրագրում այս տարի կներկայացվեն Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Ձմեռային քուն» (ռեժ.` Նուրի Բելգի Ջեյլան, Թուրքիա, 2014) , նույն Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցույթից «Երկու օր, մեկ գիշեր» (ռեժ.` Ժան Պիեռ և Լյուք Դարդեններ, Բելգիա-Ֆրանսիա-Իտալիա, 2014թ.), Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Սև ածուխ, բարակ սառույց» (ռեժ.` Յինան Դիայո, Չինաստան, 2014թ.) ֆիլմերը:
Կներկայացվի երկու վավերագրական ֆիլմ` Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկկիի հեղինակած «Բարբարոս երկիր» (Ֆրանսիա, 2013 թ.) և Վիտալի Մանսկու` Գրիգոր Նարեկացուն նվիրված «Գիրքը» ֆիլմը:
Քշիշտոֆ Զանուսիի 75-ամյակի կապակցությամբ կցուցադրվի Կաննի կինոփառատոնի կրկնակի մրցանակակիր «Անփոփոխ գործոն» (Լեհաստան, 1980) ֆիլմը, և ռեժիսորին կհանձնվի Ամենայն հայոց կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ