Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հայ ռեժիսորների ֆիլմերը` «Ֆրեսկո» փառատոնում

Հայ ռեժիսորների ֆիլմերը` «Ֆրեսկո» փառատոնում
24.06.2014 | 12:27

Երևանում բացվել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի առաջին փառատոնը: «Ֆրեսկո» փառատոնին մասնակցում են ֆիլմեր Հայաստանից, Իտալիայից, Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իսրայելից, ՈՒկրաինայից, Միացյալ Թագավորությունից։ Ընդհանուր առմամբ ցուցադրվելու է 17 երկրի 57 ֆիլմ, որոնցից մրցութային փուլ են անցել 21-ը: Հայ ռեժիսորների ներկայացրած հայտերն առանձնապես շատ չեն եղել, մի մասն էլ մրցույթից դուրս է մնացել, որովհետև չի համապատասխանել փառատոնի կանոնակարգին, ըստ որի` մրցույթին մասնակցում են 2011-ից հետո նկարահանված ֆիլմերը: Փառատոնի մամուլի պատասխանատու Մանե Մադոյանի տեղեկացմամբ` արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի առաջին փառատոնում ընդգրկված է հայկական 8 ֆիլմ (Օսկար Ափֆելի «Ավրորան», Հարություն Ավալյանի «Հիպոկրատը», Արշալույս Հարությունյանի «Թափառումը» և այլն): Մրցութային ծրագրում ներկայացված է Արա Երնջակյանի «Խավարում» ֆիլմը: Առհասարակ, մրցակցությունը բավական մեծ է, եթե հաշվի առնենք, որ ստացվել է 300 հայտ 39 երկրից:
Ֆրեսկոն կշարունակվի մինչև հուլիսի 6-ը: Ցուցադրություններ են սպասվում քաղաքի մարդաշատ վայրերում` այգիներում, եկեղեցիներում, կինոսրահներում: Կանցկացվի կինոարշավ մարզերում` Օձունում, Ախթալայում, Տաթևում:
Փառատոնի կազմակերպիչները փաստում են, որ բոլոր երկրներն ունեն հոգևոր ֆիլմերի փառատոն` բացառությամբ Հայաստանի։ «Ֆրեսկոն» միացրել է եկեղեցական, հոգևոր, սոցիալական ուղղվածությամբ փառատոները` առաջարկելով այն, ինչի կարիքն իսկապես կա Հայաստանում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ