Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մնացին Ռուսաստանի «դաբրոյին» սպասելով

Մնացին Ռուսաստանի «դաբրոյին» սպասելով
18.07.2014 | 11:02

Աբխազական երկաթուղու վերագործարկմամբ հետաքրքրված է ոչ միայն Հայաստանը, այլև Աբխազիան։ Սակայն վերագործարկման նկատմամբ հետաքրքիր անտարբերություն է նկատվում Ռուսաստանի կողմից։

Իսկ ավելի ճիշտ, Ռուսաստանն իր հայացքն ուղղել է դեպի Վրաստան և Ադրբեջան։ Ռուսաստանի և Վրաստանի պաշտոնյաները վերջերս սկսել են քննարկել ռուսական ընկերությունների համար բեռնափոխադրումների նոր քարտեզը, որն անցնում է Վրաստանի ու Ադրբեջանի երկաթուղիով։ Մասնավորապես, ենթադրվում է, որ Ռուսաստանի նավթամթերքների տարանցիկ տեղափոխումը կարելի է իրականացնել նշված երկու երկրների երկաթուղին օգտագործելով։
Այլ կերպ ասած, Ռուսաստանը այդպիսով փորձում է նոր հարաբերություններ ձևավորել Վրաստանի հետ և ամրապնդել իր դիրքերը Ադրբեջանում։ Այն, որ Վրաստանի ու Ադրբեջանի երկաթուղիների շահագործումը տարանցիկ նպատակով տնտեսապես շահավետ է առաջին հերթին այդ երկու երկրներին, փաստ է։ Եվ միայն վերջում այն տնտեսապես շահավետ է Ռուսաստանի համար։ Չնայած այս հանգամանքին, Ռուսաստանը ակտիվացնում է իր քննարկումներն այս ծրագրի շուրջ։ Սա նշանակում է, որ ՌԴ-ն այս ծրագրով իր համար ավելի կարևորում է քաղաքական շահավետությունը։ Այդպիսով գործընկերության նոր հնարավորություն է ստեղծվում, ինչը շատ կարևոր է Ռուսաստան-Վրաստան սառեցված հարաբերությունների պարագայում։ Եվ քանի որ Աբխազիան Ռուսաստանն արդեն վաղուց իրենով է արել, ռևերանսների կարիք, երևի թե, չի տեսնում։
Միևնույն ժամանակ աբխազական կողմը անհանգստացած է Ռուսաստանի այս նոր ծրագրով։ Ինչպես փաստում են լրատվամիջոցները, Աբխազիայի խորհրդականների կարծիքով, Հարավային Կովկասի տարածքում Եվրասիական ինտեգրման գործընթացները պարտադրում են ակտիվացնել աբխազական երկաթուղու վերագործարկման գործընթացը։ Վերջիններիս գնահատմամբ, այն տնտեսապես շահավետ է ոչ միայն Աբխազիայի և Հայաստանի, այլև Մաքսային միության անդամ բոլոր երկրների համար։ Պատգամավորների գնահատմամբ, երկաթուղու այդ հատվածի վերագործարկման դեպքում 10 մլն տոննա բեռների պարագայում Աբխազիան կարող է տարեկան մինչև 6 մլրդ ռուբլի աշխատել, ինչը հավելյալ եկամուտ կբերի Աբխազիայի պետբյուջեին։ Այս փաստարկները Ռուսաստանը դեռևս անտեսում է, շարունակելով նոր ծրագրի ուղղությամբ իր բանակցությունները Վրաստանի հետ, առանց Աբխազիայի։ Ասել, որ տարեկան 6 մլրդ ռուբլին ոչինչ է Աբխազիայի համար, ճիշտ չի լինի, սակայն քաղաքական դաշտում այլ դիվիդենդները շատ ավելի կարևոր են։
Բնականաբար, Աբխազիայի երկաթուղու վերագործարկումը շահավետ է նաև Հայաստանի համար։ Այն, որ վերջին 7 տարում պարբերաբար կարևորվում է այս երկաթուղու վերագործարկումը Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության համատեքստում, փաստ է, սակայն, փաստ է նաև, որ զրոյական վիճակից խնդիրը չի շարժվել։ Եվ երևի թե դա պատահականություն չէ, քանի որ Ռուսաստանը հեռահար նպատակներ միշտ էլ իր պահուստում ունենում է։ Այս պահին ՌԴ-ն կարծես այնքան էլ հետաքրքրված չէ իր գործընկեր երկրների շահերով` աբխազական երկաթուղու վերագործարկման հարցում։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ