Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Դժվար է մեկ համերգի ընթացքում ներկայացնել 40 տարվա երգացանկը»

«Դժվար է մեկ համերգի ընթացքում ներկայացնել 40 տարվա երգացանկը»
04.02.2015 | 13:42

2015-ի մարտի 6-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ռուս էստրադային երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Ալեգրովայի «Կրկին» խորագրով մենահամերգը: Կազմակերպիչը «Forpostart» ընկերությունն է:

Հաճախ արտիստները հայտարարում են, որ թողնում են բեմը, բայց համերգային ծրագրերը շարունակում են: Ալեգրովան նույնպես հայաստանյան վերջին համերգի ժամանակ (2012 թ.) ասել էր, որ թողնում է բեմը: «Forpostart» ընկերության երևանյան գրասենյակի տնօրեն Մարիա Ղուկասյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ դժվար է մեկ համերգի ընթացքում ներկայացնել 40 տարվա երգացանկը, որի բոլոր երգերը հիթեր են եղել. «Բնականաբար, հանդիսատեսը պետք է կռահի, որ «վերջին անգամ» ասվածը մի քանի համերգ է ներառում: Կարող եմ փաստել, որ մարտի 6-ին Ալեգրովան ներկայացնելու է ամբողջովին նոր ծրագիր: Երգչուհին վերջին համերգի ժամանակ նշել էր, որ այսուհետ երգելու է այն երաժշտությունը, որ ուզում է, այսինքն` ավելի ծանր երաժշտություն, ավելի ռոքային էլեմետներով: Ըստ այդմ` լինելու է նաև հինգ երգի պրեմիերա»:
Ինչ վերաբերում է տոմսային քաղաքականությանը, զրուցակիցս փաստեց, որ եթե 2012-ին էժան տոմսերը ներառում էին դահլիճի 20 տոկոսը, ապա այս տարի հայաստանյան հանդիսատեսի համար մատչելի է լինելու դահլիճի զգալի մասը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ