Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               

«Պարտադիր չէ, որ մրցույթի մասնակիցները սովորեն երաժշտական դպրոցում կամ հաճախեն կոմպոզիցիայի դասարան»

«Պարտադիր չէ, որ մրցույթի մասնակիցները սովորեն երաժշտական դպրոցում  կամ հաճախեն կոմպոզիցիայի դասարան»
06.03.2015 | 12:37

Մեկնարկում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական երկրորդ մրցույթը: Մասնակցել կարող են 8-17 տարեկան պատանի ստեղծագործողները: Մասնակիցները կբաժանվեն երկու ենթախմբի, որոնցից առաջինում կընդգրկվեն 8-12, իսկ երկրորդ՝ ավագ խմբում, 13-17 տարեկան պատանիներ: Եթե նախորդ մրցույթում երկու ենթախմբերում էլ ներկայացվել է բացառապես մեկ դաշնամուրային ստեղծագործություն, ապա այս տարի ավագ ենթախմբում պայմանները փոխվել են. ստեղծագործությունը կարող է գրված լինել մինչև չորս գործիքի համար: Գործիքների ընտրությունը ազատ է: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 2-ն է:
Պարտադիր չէ, որ պատանի ստեղծագործողները սովորեն երաժշտական դպրոցում կամ հաճախեն կոմպոզիցիայի դասարան: Մրցույթի հեղինակ, կոմպոզիտորների միության տեղեկատվական բաժնի ղեկավար, կոմպոզիտոր ԷԴՄՈՆԴ ՄԱԿԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ դա Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթի գլխավոր նախապայմանն է. «Մենք հաշվի ենք առել, որ կարող են լինել տաղանդավոր երեխաներ, որոնք ուղղակի ֆինանսական խնդիրների պատճառով չեն ստանում երաժշտական կրթություն: Իսկ ինչո՞ւ նրանց հնարավորություն չտալ ներկայանալու, մրցելու»:
Հավելենք, որ մրցույթը կանցկացվի Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում մայիսի 8-12-ին: Մրցանակաբաշխությունն ու գալա-համերգը կկայանան մայիսի 12-ին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. - Զրույցը Էդմոնդ Մակարյանի հետ՝ «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 1582

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ