Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հիմա ի՞նչ` օրինախախտ էլ չկա՞

Հիմա ի՞նչ` օրինախախտ էլ չկա՞
08.05.2015 | 09:34

Որոշ ժամանակ առաջ ՀՀԿ-ն սեփական մի քանի գործարարներին հարկային տուգանքների «ենթարկեց», ու թվում էր, թե դա պիտի շարունակվի, սակայն այդ ալիքն էլ մարեց: Սկսվեց Գագիկ Ծառուկյանի օբյեկտների հարկային ստուգումներից (մինչև հիմա այդպես էլ ոչ մի պաշտոնյա ստույգ չի ասում` ինչ պարզեցին այդ ստուգումները` Ծառուկյանը հարկային օրինախա՞խտ է, թե՞ «մաքրամաքուր» գործարար), որից հետո «ջրի երես» դուրս եկան Հակոբ Հակոբյանի (Կիլիկիայի Հակոբ) և Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) հարկային տուգանքները: Շոշափվեց նաև գործարար պատգամավոր Գարեգին Նուշիկյանի անունը, սակայն վերջինս մի քանի անգամ հայտարարեց, որ դրանք հին տեղեկություններ են, իր մոտ ստուգումները եղել են դեռ անցյալ տարի: Փաստորեն, ինչ-որ պահի որոշ մարդկանց պետք էր ցույց տալ, որ հարկման դաշտ են բերվում նաև սեփական գործարարները, ու ընտրվեցին առավել «անպաշտպանները»: Ինչո՞ւ միանգամից դադարեցվեց այս գործընթացը, թե՞ Հայաստանում միայն երկու գործարար է հարկային դաշտից դուրս աշխատում: Չէ՞ որ, բացի կառավարությունից, հասարակությունն էլ լավ ճանաչում է «սեփական» գործարարներին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ