Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Արթուր Ջավադյանը հետո կբացատրի

Արթուր Ջավադյանը հետո կբացատրի
22.05.2015 | 05:54

Մի քանի նախարարի գրպանին որ խփեն, խելքները գլուխները կգա։ Սա որպես առաջարկ, իսկ թե ինչո՞ւ... Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ստիպված եղավ մի քանի անգամ տարբեր փոխնախարարների հիշեցնել, որ որևէ օրենսդրական փոփոխությանն առնչվող հարցերը քննարկվում են նախարարական կոմիտեում, լուծում ստանում, նոր միայն ներկայացվում կառավարության նիստում։ «Չեմ հասկանում, ինչո՞ւ եք մի քանի օր խնդրում հարցն այլ գերատեսչությունների հետ քննարկելու համար։ Ինչո՞ւ նախապես հարցերը լիարժեք չեն քննարկվել և լուծում ստացել կոմիտեում։ Ինչո՞ւ է նորից քննարկման անհրաժեշտություն առաջացել»,- ասաց վարչապետը, երբ որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու համար փոխնախարարները մեկ-երկու օր էին խնդրում` հարցն այլ գերատեսչությունների հետ քննարկելու համար։ Իսկապես, ինչո՞ւ չի կարելի նախարարական կոմիտեում լուծել բոլոր վիճահարույց հարցերը, գուցե այդպիսով որոշ նախարարներ փորձում են խնդիրը հասցնել վարչապետի ականջին, ո՞վ գիտե։ Ինչևէ, սա վարչապետի միակ դիտողությունը չէր։ Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը առաջարկեց բյուջեից գումար հատկացնել գյուղատնտեսական վարկերի համար` մինչև 2019-ը թվականը։ Առաջարկը զարմացրեց վարչապետին։ «Մեր պայմանավորվածությունը առաջիկա երկու տարվա համար է։ Ինչո՞ւ ժամկետը դարձավ մինչև 2019 թիվը»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը ԿԲ-ի նախագահին։ «Պարոն վարչապետ, կարելի՞ է նիստից հետո բացատրեմ»,- ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կիսաձայն, անհասկանալի բաներ բացատրելով։ Ի դեպ, նա իր այդ անհասկանալի խնդրանքը երկրորդ անգամ պնդեց, երբ վարչապետը երկրորդ անգամ իր հարցը կրկնեց։ Ի՞նչ հիմնավորում է ներկայացնելու գլխավոր դրամատան ղեկավարը վարչապետին, պարզ չէ։ Սակայն հստակ է մեկ բան` այս խոսակցությունից գյուղական տնտեսությունները չեն տուժի։ «Գյուղացիներին ապահովեք այդ վարկերով»,- հանձնարարեց վարչապետը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ