BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Մենք մարզերում շատ լավ դպրոցներ ունենք, որոնք ոչնչով չեն զիջում Երևանի դպրոցներին»

«Մենք մարզերում շատ լավ դպրոցներ ունենք, որոնք ոչնչով չեն զիջում Երևանի դպրոցներին»
26.05.2015 | 17:26

Մեկնարկում է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագիրը և «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 5-րդ միջազգային փառատոնը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ չորս տարի է, ինչ ՀՀ-ն միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակած «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» նախաձեռնությանը:
Բազմաբնույթ միջոցառումներ են սպասվում Երևանում և ՀՀ մարզերում, որոնք ամփոփվելու են Կամերային երաժշտության տանը` պատանի մենակատարների և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ ելույթով (դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:)
Փոխնախարարը փաստեց, որ այս պահի դրությամբ մեր գեղարվեստական կրթության համակարգը, մանկավարժական դպրոցը բարձր մակարդակի վրա են: «Այլ հարց է, որ ֆինանսավորումը, կազմակերպչական հնարավորությունները բոլոր մարզերում, բոլոր դպրոցներում պետք է ավելի շատ լինեն: Այն արդյունքները, որ ցուցաբերում են մեր երեխաները իսկապես տպավորիչ են»:

«Իրատեսի»` «Գեղարվեստական կրթության ոլորոտում ի՞նչ խնդիրներ կան, և շա՞տ են տարբերությունները մայրաքաղաքում և ՀՀ մարզերում» հարցերին ի պատասխան Արթուր Պողոսյանն ասաց, որ խնդիրները, իհարկե, շատ են. «Մեր առաջին խնդիրներից մեկը մարզային երաժշտական, արվեստի դպրոցների նյութատեխնիկական բազայի ապահովումն է, երկրորդը` ուսուցիչների վերապատրաստումը, վերաորակավորումը և վարպետության բարձրացումը: Իհարկե, տարբերությունը Երևանի և մարզերի միջև զգացվում է, բայց դա մասսայական չէ, մենք մարզերում շատ լավ դպրոցներ ունենք, որոնք ոչնչով չեն զիջում Երևանի դպրոցներին»:
Բոլոր դեպքերում, փոխնախարարը նշեց, որ վերջին տարիներին նյութատեխնիկական բազայի և որակավորման տարբերությունը փորձում են լուծել վերապատրաստումների միջոցով, մարզերի նկատմամբ «Երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամից» շատ ավելի մեծ ուշադրություն դարձնելու միջոցով, երրորդ` պետական ծրագրերն ավելի շատ ուղղորդում են մարզեր: Բացի այդ, յուրաքանչյուր մարզում ստեղծել են հենակետային դպրոցներ, դրանք կանոնակարգում են գիտամեթոդական աշխատանքները, վերապատրաստումները: «Ես երեք պատճառ նշեցի, որոնք այս պահի դրությամբ մեզ համար խնդիր են, բայց երեքի ուղղությամբ էլ առաջընթաց տեսնում ենք: Աշխատանքներ շատ կան անելու, բայց երբ տեսնում ես արդյունք, առաջընթաց, դա խրախուսում է բոլորիս»,- ընդգծեց Արթուր Պողոսյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ