ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

ԳԹԿ-ի տնօրենն ամփոփեց քննությունների 1-ին փուլի արդյունքները

ԳԹԿ-ի տնօրենն ամփոփեց քննությունների 1-ին փուլի արդյունքները
30.06.2015 | 15:43

Միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում, բուժական գործ. սրանք այն մասնագիտություններն են, որոնք առավել պահանջված են դիմորդների կողմից: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախնական ամփոփեց քննությունների առաջին փուլը:
«Կարծեք թե միասնական քննությունները մտնում են մի փուլ, որը բավականաչափ կայուն է, և արդյունքում էլ որևէ շեղում չենք նկատում, որոնք նկատվեցին նախորդ տարի»,-ասաց Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ առաջին փուլում 11833 դիմորդ է եղել, նախորդ տարվա համեմատ 500-ով պակաս: Ամենաշատ դիմորդները եղել են Երևանից, այնուհետև Գյումրուց, Վանաձորից, ամենաքիչը՝ Վայոց ձորի մարզից: Քննություն հանձնողներն ամենաշատ եղել են հայոց լեզու և գրականություն առարկայից:
«Ամբողջ քննությունների ընթացքում տարբեր առիթներով բացակայություններ են լինում, այս տարի առաջին փուլի ընթացքում բացակայությունների թիվը կազմել է 1088: Եղել են 64 դիմորդներ, որոնք քննասենյակում դադարեցրել են մասնակցել քննություններին, նրանք կմասնակցեն երկրորդ փուլում,- տեղեկացրեց Գագիկ Մելիքյանը՝ շարունակելով. -Քննությունից հեռացվել է ընդամենը 6 երեխա: Հեռախոսներ են հայտնաբերվել նրանց մոտ, և նրանք ընդհանրապես չեն մասնակցի քննություններին: Նախորդ տարվա համեմատ քննությունից հեռացվողների թիվը կտրուկ նվազել է»:
Խոսելով երկրորդ փուլի մասին, ԳԹԿ-ի տնօրենն ասաց, որ դիմորդների թիվը 840 է, նախորդ տարվա համեմատ այս թիվն աճել է, և հույս կա, որ թիվը էլի կաճի:
Դիմորդների թիվն անցած տարվա համեմատ ավելացել է պոլիտեխնիկումում, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, մնացած բուհերում դիմորդների թվի նվազում է նկատվել: Վատ վիճակում են մասնավոր բուհերը: Կան մասնավոր բուհեր, որոնք ընդհանրապես դիմորդ չունեն:
«Երբ մենք ասում ենք, թե միասնական քննությունների որակը աճում է, դրանք զուտ խոսքեր են, դրա ապացույցը բողոքարկումների թիվն է. մենք այս տարի ունենք 270 բողոք, ինչը նախորդ տարվա ընթացքում 483 էր. սա նշանակում է, որ վստահությունը մեծացել է»,- հայտարարեց Գագիկ Մելիքյանը:

Դիտվել է՝ 1494

Մեկնաբանություններ