Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Սոցիալականից քաղաքական մեկ քայլ է

Սոցիալականից քաղաքական մեկ քայլ է
03.07.2015 | 01:09

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան)


-Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարը, որը սոցիալական դժգոհության հենք ունի, որոշ մեկնաբանների կարծիքով, առաջիկայում կարող է վերածվել քաղաքականի։ Արդյոք նման միտում նկատվո՞ւմ է։
-Ես քաղաքական գործիչ չեմ, եթե անգամ նման բան տեսնում եմ, որևէ կարծիք չեմ հայտնում։ Իմ խնդիրն է, որ բոլորի իրավունքները պաշտպանվեն, անկախ նրանից, թե շարժման հիմքում սոցիալակա՞ն, թե՞ քաղաքական խնդիրներ են դրված։ Ես արդեն ասել եմ՝ հունիսի 23-ից բացի, այլ գլոբալ խախտումներ մարդու իրավունքների հետ կապված մենք դեռ չենք քննարկում։

ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ (քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ)


-Պարոն Բադալյան, շարժումն այս պահին ունի՞ քաղաքականացման միտում։
-Ես ուրախ կլինեմ, որ քաղաքացիական հասարակությանը բնորոշ գործընթացները մեր երկրում ամեն օր զարգանան։ Քաղաքացիական հասունացման գործընթաց ես տեսնում եմ։
-Այսինքն, քաղաքականացման գործընթաց չե՞ք նկատում։
-Կարծում եմ՝ քաղաքական ուժերը կձգտեն շարժումը քաղաքականացնել, սակայն չեմ կարծում, որ քաղաքացիական ակտիվիստները թույլ կտան։
-Գաղտնիք չէ, որ ինքնաբուխ շարժումներ գրեթե չեն լինում։ Ըստ Ձեզ, այս շարժումը դրսի՞ց է ուղղորդվում, թե՞ ներսից։
-Այս պահին, անկեղծ ասած, ուղղորդող ձեռք ո՛չ դրսից, ո՛չ ներսից չեմ տեսնում։


Ճեպազրույցները՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ