Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Բազեի» ընթացքում մրցումների անցկացումն ու մրցավարությունը պրոֆեսիոնալ մակարդակով են

«Բազեի» ընթացքում մրցումների անցկացումն ու մրցավարությունը պրոֆեսիոնալ մակարդակով են
13.07.2015 | 12:20

Օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում անցկացվելու է «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքը։ 13 տարվա պատմություն ունեցող հավաքը մրցութային է։ Մասնակիցներն ուժերն են չափում մշակութային, մարզական, ինտելեկտուալ մրցաձևերում։

Գրիգորի Ամբարյանը «Բազե» ավաքի մարզական ղեկավարն է, Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքականի գլխավոր մարզիչը։ «Բազեին» մասնակցում է 2005 թվականից՝ տարբեր կարգավիճակներում՝ որպես մրցավար, մասնակից, ճակատի մարզական ղեկավար, հետագայում նաև՝ հավաքի սպորտային ղեկավար։
Խոսելով մերօրյա երիտասարդների մարզական պատրաստության մասին՝ Գրիգորի Ամբարյանը նկատում է, որ «Բազեին» մասնակցելու համար ընտրվում են լավագույնները, հիմնականում՝ մարզիկներ։ Ուստի, դժվար է հավաքի մասնակիցներից ելնելով՝ գնահատական տալ։ Սական ըստ պարոն Ամբարյանի, այնուամենայնիվ, նկատելի է, որ մեր երիտասարդները վերջին տարիներին սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց ֆիզիկական պատրաստությանը, ավելի շատ են սպորտով զբաղվում, ինչը նույնիսկ մոդայիկ է դարձել։
Համահայկական հավաքի շրջանակներում մասնակիցներն ուժերը չափում են մի շարք մարզաձևերում՝ լող, բազկամարտ, ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, շախմատ։ Գրիգորի Ամբարյանը նշում է, որ ընտրել են այն մարզաձևերը, որոնք ավելի հեշտ են ներկայանալու առումով։ Բացի այդ, ժամանակը սահմանափակ է, ուստի փորձել են տեղավորվել ժամանակի մեջ։ Ըստ մարզական ղեկավարի՝ եթե բոլոր մարզաձևերը ներառվեին ծրագրի մեջ, հավաքը կտևեր ոչ թե 7 օր, այլ մի քանի անգամ ավելի։
Այս տարի «Բազեի» մրցաձևերից հանվել է հրաձգությունը։ Հավաքի մարզական ղեկավարը նշում է, որ ծրագրի ձևաչափի մեջ շատ կարևոր են երկրպագուների դերը և միջոցառման մասայականությունը։ Մինչդեռ հրաձգության մրցույթներին, անվտանգությունից ելնելով, մասնակցում են միայն մասնակիցները, այսինքն՝ սահմանափակ թվով երիտասարդներ։ Այդ իսկ պատճառով նպատակահարմար չի համարվել անցկացնել այս մրցույթը, և շեշտը դրվել է այնպիսի մարզական միջոցառումների վրա, որոնք զանգվածային են։
Գրիգորի Ամբարյանը տեղեկացնում է նաև, որ իրենք համագործակցում են մարզական ֆեդերացիաների հետ, որոնք էլ տրամադրում են մրցավարներին։ «Բազեի» ընթացքում մրցավարությունն ու մրցումների անցկացումը պրոֆեսիոնալ մակարդակով են։
Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որին կմասնակցի շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից։

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ