Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ով ում դեմ թակարդ լարեց, ով թակարդն ընկավ

Ով ում դեմ թակարդ լարեց, ով թակարդն ընկավ
31.07.2015 | 01:29

Ժողովրդական իմաստությունը չի խաբում. «Գողությունն ու բոզությունը 40 օր են տևում»։ Եվ դա փաստ է` խավարի ամեն գործ լույսի է բերվում, եթե, իհարկե, ցանկություն կա։ Իսկ ցանկություն իշխանություններն այս անգամ դրսևորեցին` օրեր առաջ ձերբակալվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին։ Բայց Սուրիկ Խաչատրյանն ամիսներ առաջ հերոսական տեսքով ապացուցում էր, որ իր տղան «Աստծո գառ» է։ Ի՞նչ են մտածում այս մասին մեր պետական պաշտոնյաները։

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան)
-Նախ` դեռևս ոչինչ էլ պարզ չէ, կպարզվի, երբ լինի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը։ Միևնույն ժամանակ, շատ մտահոգիչ է, երբ որևէ պետական պաշտոնյա կեղծ տեղեկություն է տրամադրում կամ ստում է հասարակությանը։ Հույս ունեմ, որ գործընթացները այնպիսի իրավիճակի կհանգեցնեն, որ մենք, ի վերջո, կհասկանանք, թե ինչ էր նկատի ունեցել Սյունիքի մարզպետը։ Ինչ վերաբերում է կոնկրետ Սուրիկ Խաչատրյանի որդու ձերբակալման գործընթացին, ապա դրան հետևում եմ միայն որպես քաղաքացի, քանի որ, որպես օմբուդսմեն, որևէ իրավունք չունեմ միջամտելու դատական գործընթացներին։

ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆ (միգրացիոն պետական ծառայության պետ)
-Ես դժվարանում եմ որևէ գնահատական տալ, քանի որ գործը քննական շրջանում է, և ճիշտ չեմ համարում այս պահին որևէ բան ասելը։ Համոզված եմ, որ նման դեպքերում գնահատականներ և մեկնաբանություններ պետք է անեն իրավաբանները, ովքեր ծանոթ են գործին։


Ճեպազրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ