Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Ավագ դպրոցը «լուռ» մաֆիա խաղալով էլ կավարտես

Ավագ դպրոցը «լուռ» մաֆիա խաղալով էլ կավարտես
20.10.2015 | 00:04

Հանրակրթական դպրոցի, մասնավորապես ավագ դասարանի խնդիրների մասին խոսվել է բազմիցս: Սակայն այն, ինչ վերջերս տասներկուերորդ դասարանի աշակերտներից մեկը պատմեց, պարզապես կրթության չգոյության մասին էր վկայում: Ի դեպ, կարծում ենք, որ սա մի քանի դպրոցների օրինակ չէ, այս կարգավիճակում են նաև շատերը:
Վերջին տարիներին շատ խիստ է դրված ավարտական դասարաններում բացակայությունների հարցը: ՈՒսուցիչների մշտական հոգսն է դարձել զանգել աշակերտների ծնողներին ու յուրաքանչյուր բացակայության մասին տեղեկացնել` հորդորելով այլևս բաց չթողնել դասերը: Սակայն սրանով ոչ թե կրթության առաջադիմության, դասապրոցեսին աշակերտներին ներգրավելու խնդիր է լուծվում, այլ պարզապես «գլխաքանակի» ապահովում: Դասերի ընթացքում կրկնուսույցների մոտ պարապող աշակերտները լավագույն դեպքում իրենց հանձնարարություններն են կատարում, վատագույն դեպքում` «խանգարում» դասերը տարբեր զբաղմունքներով: Այլ խոսքով, գրեթե ոչ մի դաս նորմալ չի անցկացվում: «Խնդիր է դրված միայն լուռ մնալ, չխանգարել մյուսներին, էդ ընթացքում կուզես «կարտ» խաղա, մաֆիա, միայն թե չաղմկես»,- ժպտալով պատմեց ավագ դասարանի աշակերտը: «Լավ, ոչ մի դաս չեք պատասխանո՞ւմ», զարմացա: «Մեկ-մեկ լինում է, որ ուսուցիչը նախօրոք ասում է, թե ահա այս երեքդ վաղը դասը կպատասխանեք, մի բան սովորում, գնում ենք: Մնացած դեպքերում քեզնից է կախված, ինչքան «լավ» եղար դասատուի հետ, էնքան հեշտ գնահատական կստանաս»,- պատմեց մեր պարմանին` հավելելով, որ չպետք է դպրոցի այս «ոճը» մեղադրել, քանի որ օրվա մեջ մի քանի պարապմունք են անում ու չեն հասցնում ոչ միայն դրանք, էլ ուր մնաց դպրոցի դասերը տանը անել, ստիպված նաև դպրոցում են պարապմունքների մի մասն անում:
Մնում է հասկանալ, թե ինչու կրթության պատասխանատուները դպրոցի «վզին» փաթաթեցին «ավագ դասարան» կոչվածը: Նույն «գլխաքանակը» և «առանձնահատուկ» դասընթացները կարող էին կազմակերպել նաև տասնամյա կրթությամբ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ