Առնվազն 19 մարդ մահացել է, 96-ը` վիրավորվել Պակիստանի հարավ-արևմուտքում գնացքի վթարի հետևանքով: France-Presse-ի փոխանցմամբ՝ վիրավորներից մոտ մեկ տասնյակի վիճակը ծանր է: Գնացքում 300 ուղևոր է եղել: Պաշտոնական աղբյուրները փոխանցում են, որ գնացքի արգելակները խափանվել են: