Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

«Իսլամական պետությունն» իր թշնամիների ցուցակում է ներառել ՈՒկրաինան, Մոլդովան և Մալթան

«Իսլամական պետությունն» իր թշնամիների ցուցակում է ներառել ՈՒկրաինան, Մոլդովան և Մալթան
26.11.2015 | 12:11

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է հերթական քարոզչական տեսանյութը, որում թվարկել է այն երկրները, որոնք ներառված են «համաշխարհային կոալիցիայում» և ԻՊ-ի թշնամիներն են: ԻՊ-ի «սատանաների կոալիցիան» տարօրինակ է. եթե Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իսրայելի ներառումն ունի տրամաբանական հիմնավորում, հակաահաբեկչական կոալիցիայի հետ կապ չունեցող երկրների՝ ՈՒկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Շվեյցարիայի և Մալթայի ներառումը տարօրինակ է թվում: Ահաբեկիչները հարկ չեն համարել բացատրել «սև ցուցակում» հայտնվելու չափանիշները: Ահաբեկչական կազմակերպությունն ընդհանուր իր թշնամի է նշել 60 երկիր, գրում է բրիտանական The Mirror-ը։ Տեսանյութը հայտնվել է համացանցում 4 լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և թուրքերեն: Հոլովակն օպերատիվորեն հեռացվել է հայտնի տեսածառայություններից։

Դիտվել է՝ 1497

Մեկնաբանություններ