Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քոչարյանը՝ «մենեջեր»

Քոչարյանը՝ «մենեջեր»
12.02.2016 | 01:04

Պարզվում է՝ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական զարգացումներն այնքան չեն մտահոգում, որքան բիզնես գործունեությունը: Օրերս մեզ հայտնի դարձավ, որ Քոչարյանն անձամբ է ստանձնել իր ընկերություններից մեկի «մենեջերության» գործը:
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը դժվար օրեր է ապրում, և սեփականատերը որոշել է անձամբ շտկել դրությունը: Մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանն անձամբ է զանգել տարբեր նախարարների և առաջարկել իրենց ծառայողական մեքենաներն իր ընկերությունում ապահովագրել: Բնականաբար, նախարարները չեն մերժել էքսնախագահին՝ «ինչ իմանաս` հետո ինչ կլինի» տրամաբանությամբ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ