BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Մարդիկ շրջապատում իրենց պահում են այնպես, ինչպես կուզենային լինել»

«Մարդիկ շրջապատում իրենց պահում են այնպես, ինչպես կուզենային լինել»
10.07.2016 | 22:53

«Բրավիստը» խաղարկային կարճամետրաժ ֆիլմը մի մարդու մասին է, ով անասելի հիասթափվել է կյանքից, հոգնել աշխարհից: Նա մոռացել է, ինչպես են իրականում ապրում, հոգու խորքում ուզում է անկեղծորեն սիրել ու վստահել մարդկանց»,- «Ոսկե ծիրան» փառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում ներկայացված իր ֆիլմն այսպես ներկայացրեց ԷՎԵԼԻՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ:

Բրավիստը` Անդրեյը, աշխատում է թատրոնում: Սմոքինգ է հագնում և թատերական ներկայացումների ժամանակ գոռում` «բրա՜վո»: Նրան վճարում են հանդիսատեսին ավելի զգացմունքային դարձնելու համար: Անդրեյը խորապես համոզված է, որ բոլոր մարդիկ ստում են, քանի դեռ հանդիսատեսների մեջ չի հանդիպում չափազանց անկեղծ մի աղջկա:

«Մարդիկ շրջապատում իրենց պահում են այնպես, ինչպես կուզենային լինել, ոչ թե ինչպես զգում են»,- ընդգծեց Էվելինա Բարսեղյանը:

Ֆիլմում նկարահանվել են Կարինա Ռազումովսկայան, Իգոր Սերգեևը, Իգոր Գրաբուզովը: Կարինա Ռազումովսկայան Ռուսաստանում հայտնի դերասանուհի է: Նրա աշխատանքային գրաֆիկը շատ խիտ է, հագեցած: Ռեժիսորը պատմեց, որ դերասանուհուն ֆիլմում նկարահանվելու առաջարկ է արել «ВКонтакте» սոցցանցով և ուղարկել է սցենարը. «Նա ասաց, որ հետաքրքիր է նման ֆիլմում նկարահանվելը և դա կանի անվճար:
Պետերբուրգում շատ են տաղանդավոր արտիստները, որ հանուն արվեստի, հանուն երիտասարդ անկախ կինեմատոգրաֆիստների, ժամանակ են գտնում նրանց ֆիլմերում նկարահանվելու»:

Էվելինան ծնվել է Սևան քաղաքում, մեծացել` Սիբիրում: Ապրում և աշխատում է Սանկտ Պետերբուրգում: Երեք ֆիլմի հեղինակ է:

Միշտ երազել է ներկայանալ «Ոսկե ծիրան» փառատոնում: Նպատակ ունի նաև լիամետրաժ ֆիլմ ստեղծելու: Ինչը, սակայն, մեծ ծախսերի հետ է կապված: Ռեժիսորը չի ժխտում, որ գումարը կարևոր է, բայց վստահ է, որ եթե կա գաղափար, այն ինչ-որ կերպ կհորդա քո միջից, կարևորը չհանձնվելն է:

«Բրավիստը» ցուցադրվելու է «Մոսկվա» կինոթատրոնում, հաջորդաբար` հուլիսի 11-ին` ժամը11:00-ին, 12-ին`ժամը 21:30-ին, և 14-ին` ժամը`20:30-ին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ