Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ասում են...

Ասում են...
18.11.2016 | 01:01

...թե հայոց խորհրդարանի գործարար հատվածը ևս իրարանցման մեջ է։ Նորություն չէ, բոլորն էլ ուզում են նորից անձեռնմխելիություն ապահովող պատգամավորական մանդատ ստանալ։ Օրերս իր հովանավորի՝ նախագահի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի դուռն է վազել նաև Արտակ Սարգսյանը («ՍԱՍ»-ի Արտակը)՝ քննարկելու իր ապագայի հարցը։

Պարզ չէ, երաշխիքներ տվե՞լ են նրան, թե՞ ոչ, բայց պարզ է մեկ բան. պատգամավորության տարիներին Արտակ Սարգսյանը ԱԺ ամբիոնի տեղը չի «իմացել», դահլիճում ծպտուն չի հանել, ոչ մի լրագրողի հարցի չի պատասխանել, հիմա նորից գալիս է, որ ի՞նչ անի։

Դիտվել է՝ 6891

Մեկնաբանություններ