Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵՄ հանձնակատարը «Թումոն» ներկայացրել է որպես գերազանցության կենտրոն

ԵՄ հանձնակատարը «Թումոն» ներկայացրել է որպես գերազանցության կենտրոն
30.11.2016 | 14:47

Նոյեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցած Հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել նաև ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը: Օրերս Բրյուսելում կայացած «Գերազանցություն տարածելով և անցնելով նորարարության սահմանները» գիտաժողովի ընթացքում ԵՄ հանձնակատարն անդրադարձել է Հայաստան կատարած այցին` կիսվելով իր տպավորություներով: Կարլոս Մոեդասը իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Երկու շաբաթ առաջ առաջին անգամ այցելեցի Հայաստան և մասնակցեցի Արևելյան գործընկերության երկրների գիտության նախարարների հանդիպմանը:

Այն տարածաշրջանում գիտության զարգացմանն ուղղված իր տեսակի մեջ առաջին նմանատիպ նախաձեռնությունն էր: Հայաստանում ես ականատես եղա մի երևույթի, որն արժանի է հիշատակման: Երևանում այցելեցի ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն: Այն դպրոցահասակ երեխաների համար նախատեսված կենտրոն է, որը հնարավորություն է ընձեռում փորձարկումներ կատարել թվային տեխնոլոգիաներով և իրենց ստեղծարարությամբ: Ոչ մի երեխա պարտադրված չէ հաճախել «Թումո», սակայն կենտրոն այցելելու համար հերթեր են գոյանում: Երեխաները պաշտոնական վկայական չեն ստանում, փոխարենը` ստեղծում են իրենց ծրագրերի և կարողությունների փաթեթը: Երեխաները ձևավորում են միավորումներ` զուգակցելով արվեստը, գիտությունը և իրենց նախասիրությունը: «Թումոյի» միջավայրն ու տեխնիկական հագեցվածությունն ավելի լավն էր, քան այն, որ ես տեսել եմ «Սիլիկոնյան հովտում»: Այս ամենն ավելի ամրապնդեց իմ այն համոզումը, որ գերազանցություն գոյություն ունի ցանկացած երկրում: Մեր գործը՝ իբրև քաղաքականություն մշակողներ, գերազանցությունը խրախուսելն է, այն հայտնաբերելը, սնուցելը, աջակցելը, և այն միջազգային գերազանցության կենտրոն դարձնելը»,- նշել է ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը:

Դիտվել է՝ 2876

Մեկնաբանություններ