Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանում թվային ռադիոհեռարձակման մրցույթ կհայտարարեն

Հայաստանում թվային ռադիոհեռարձակման մրցույթ կհայտարարեն
16.03.2017 | 18:56

Հայաստանում թվային ռադիոհեռարձակման մրցույթ կհայտարարեն։ «Հեռուստատեսության եւ ռադիոյի» օրենքում համապատասխան փոփոխությունների ծրագիրը հավանության է արժանացել մարտի 16-ին, Կառավարության նիստի ժամանակ։

Ինչպես հայտարարել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ հանրային հեռարձակման մրցույթ կհայտարարվի չորս կետի վերաբերյալ՝ 1-ը՝ հանրային ռադիոյի համար, 3-ը՝մասնավոր ռադիոկայանների համար։ Մրցույթը տեղի կունենա 2017-ի հուլիսի 20-ից հետո։


Ըստ գործող օրենքի՝ թվային հեռարձակոմը գործում է 2010-ից։

Դիտվել է՝ 2603

Մեկնաբանություններ