Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Արմեն Աշոտյան. ՕՐՕ դաշինքը տապալեց A և B պլանները, հիմա անցել է պլան C-ին

Արմեն Աշոտյան. ՕՐՕ դաշինքը տապալեց A և B պլանները, հիմա անցել է պլան C-ին
29.03.2017 | 10:36

ՕՐՕ դաշինքը բարեհաջող տապալել է A և B պլանները, հիմա անցել է պլան C-ին՝ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Նախընտրական հավակնություններ ունեցող դաշինքներից մեկը՝ ՕՐՕ-ն, տապալեց պլան A-ն՝ լուրջ քարոզարշավ, բարձր վարկանիշներ։ Տեսավ, որ չկա, բարեհաջող տապալեց պլան B-ն՝ հալածյալի կերպար ստանալն էր։ Մենք տեսնում ենք, թե ինչպես էին քարոզարշավի մեկնարկին հրաժարվում Սամվել Բաբայանի կերպարից՝ ասելով, որ կապ չունի իրենց հետ, հետո մենք տեսնում ենք, որ նույն Բաբայանի կերպարով փորձում էին հալածյալի կերպար ստանալ, հետո հասկացան, որ անգամ Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում: Դրա համար երեկվանից անցել է պլան C-ի. եթե իրենց մոտ չի ստացվում, ուրեմն պետք է անպայման մեկին կպնել»,-նշեց Արմեն Աշոտյանն ու հավելեց. «Օսկանյանի երեկվա ասուլիսին ակնհայտ էր, որ այն ռևերանսները, որ նա անում էր «Ծառուկյան» դաշինքի հանդեպ, դա պլան C-ն էր՝ փորձել ինչ-որ մի բան ստանալ՝ կպնելով իրենից ավելի մեծ ու հեղինակություն ունեցող ուժին»:

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ