Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պատժում են Մեսիին, պատժում են Արգենտինայի՞ն

Պատժում են Մեսիին,  պատժում են Արգենտինայի՞ն
31.03.2017 | 11:17

Կայացել են 2018 թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան թևի տասնչորսերորդ տուրի հանդիպումները: Կրկին փայլուն է հանդես եկել Բրազիլիայի ընտրանին՝ սեփական հարկի տակ պարտության մատնելով պարագվայցիներին (3:0) ու փաստացի նվաճելով եզրափակչի ուղեգիր:


Անակնկալ ավարտ է ունեցել Բոլիվիա-Արգենտինա դիմակայությունը: Մրցաշարային առումով տանտերերին ոչինչ չտվող այս հաղթանակը (2:0) կարող է ի դերև հանել աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելու հյուրերի հույսերը, որոնք դաշտ էին դուրս եկել առանց թիմի ավագ Մեսիի, ով նախորդ խաղում մրցավարին իբր թե կոպտելու համար ՖԻՖԱ-ի կողմից պատժվել է չորս խաղով: Նկատենք, որ առանց Մեսիի մասնակցության Արգենտինայի ընտրանին ինը խաղից ութում պարտվել է:
Տուրն անբարենպաստ է եղել նաև ուրուգվայցիների համար, ովքեր նախորդ խաղում սեփական հարկի տակ բրազիլացիներին զիջելուց հետո նույնն են արել և Պերուի ընտրանու հետ դիմակայությունում՝ 1։2:


Սեփական հարկի տակ հաղթական մրցելույթ է ունեցել Չիլիի ընտրանին՝ 3:1 հաշվով առավելության հասնելով վենեսուելացիների նկատմամբ, արտագնան արդյունավետ է եղել կոլումբիացիների համար՝ երկու անպատասխան գնդակի առավելությամբ հաղթել են էկվադորցիներին: Տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝ բրազիլացիներն առաջին հորիզոնականում են 33 միավորով, 24 միավորով երկրորդում են կոլումբիացիները, երրորդ-չորրորդ տեղերում են ՈՒրուգվայի ու Չիլիի ընտրանիները (23-ական միավոր) ու միայն հինգերորդում են արգենտինացիները (22 միավոր): Հիշեցնենք, որ այստեղ, առանց միջնորդավորված հանդիպումների, աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիր են ապահովում առաջին հինգ տեղերը միայն:


Ներկայացնենք նաև Հյուսիսային Ամերիկայի թևում կայացած մրցակցության արդյունքները: Խմբային առաջատարը՝ Մեքսիկայի ընտրանին, արտագնայում նվազագույն հաշվով առավելության է հասել Տրինիդադի ու Տոբագոյի հավաքականի նկատմամբ, իսկ ահա մեքսիկացիների ավանդական մրցակիցը՝ ԱՄՆ-ի հավաքականը, հերթական անգամ սայթաքել է՝ պանամացիների հետ հանդիպումում բավարարվելով մեկ միավոր վաստակելով (1:1): Նույնպիսի արդյունք է արձանագրվել նաև Հոնդուրաս-Կոստա Ռիկա դիմակայությունում: Ներկայացնենք առաջին չորս հորիզոնականներում գտնվող թիմերը՝ Մեքսիկա՝ 10, Կոստա Ռիկա՝ 7, Պանամա՝ 5, ԱՄՆ՝ 4 միավոր: Հարկ համարենք տեղեկացնել, որ այստեղ հավաքականները դեռ երկար ճամփա ունեն անցնելու, և, բնականաբար, դեռևս ոչինչ որոշված չէ:
Ասիական թևը ներկայացված է երկու խմբով:


Առաջինում ընդգրկված ուզբեկները հաղթել են կատարցիներին, իրանցիները՝ չինացիներին, հարավկորեացիները՝ սիրիացիներին: Երեքում էլ գրանցվել է նվազագույն հաշվով հաղթանակ: Այստեղ 17 միավորով առաջին հորիզոնականում ՝է Իրանի ընտրանին, Հարավային Կորեայի և ՈՒզբեկստանի հավաքականները համապատասխանաբար ունեն 13 ու 12 միավոր:
Երկրորդում Ավստրալիան հաղթել է Արաբական Միացյալ Էմիրություններին (2:0), Ճապոնիան՝ Թաիլանդին (4:0), Սաուդյան Արաբիան՝ Իրաքին (1:0)։ 16-ական միավորով առջևում են Ճապոնիայի ու Սաուդյան Արաբիայի ընտրանիները, ավստրալացիներն ունեն 13 միավոր: Հիշեցնենք, որ ասիական թևից յուրաքանչյուր խմբից եզրափակչին մասնակցելու իրավունք կարող է ստանալ երկուական թիմ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ