Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Aravot.am. Սամվել Սանամյանը հանգիստ է վերաբերվում իր մասին տարածվող կեղծ լուրերին ու սադրանքի փորձերին

Aravot.am. Սամվել Սանամյանը հանգիստ է վերաբերվում իր մասին տարածվող կեղծ լուրերին ու սադրանքի փորձերին
31.03.2017 | 13:21

Այսօր մամուլում գրվել էր, թե ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանի շտաբում ընտրակաշառք են բաժանում։ Սամվել Սանամյանն ինքը հերքել էր այդ լուրը՝ կոչ անելով չպախարակել իր անունը։ Դիմեցինք պարոն Սանամյանին՝ մեկնաբանություն ստանալու համար։ Հրապարակման հետ կապված՝ նա պատասխանեց. «Նախընտրական քարոզարշավի վերջին օրերն են։ Բոլորի նյարդերը լարված են, մանավանդ պատգամավորության այն թեկնածուների, ովքեր պարտություն են կրում։ Այդ պատճառով ցանկացած քայլի փորձում են դիմել, այդ թվում իրենց կողմից վերահսկվող լրատվական միջոցներով։ Տարբեր սադրանքների են դիմում, կեղծ լուրերի տարածմամբ են զբաղվում։ Այնպես որ՝ թեթև տարեք, ամեն ինչ նորմալ է։ Ապրիլի 3-ին, 4-ին այդ ամենը կմոռացվի։ Ամեն թեկնածու կստանա իրենը, և բոլորը կհանգստանան»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Դիտվել է՝ 1149

Մեկնաբանություններ