Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռոկֆելլեր-միջնեկը չկա, սակայն նրա կլանը շարունակում է կառավարել ԱՄՆ-ը և աշխարհին թելադրել իր պահանջները

Ռոկֆելլեր-միջնեկը չկա, սակայն նրա կլանը շարունակում է  կառավարել ԱՄՆ-ը և աշխարհին թելադրել իր պահանջները
04.04.2017 | 10:12

Օրերս գրողի ծոցը գնաց նախընթաց 20-րդ դարի և 21-րդ դարի անցած 17 տարիների հրեշներից մեկը՝ «ոմն» Դևիդ Ռոկֆելլեր-միջնեկը: ԱՄՆ-ի, գուցե և ամբողջ մոլորակի ամենահարուստ միլիարդատերերից ամենաավագը: 101-ամյա Ռոկֆելլերի մահը նշանակալի իրադարձություն էր. չէ՞ որ այդ «ակումբի» մեկ այլ լեշ՝ Ջեյկոբ Ռոտշիլդը, արդեն մի քանի ամիս կոմայի մեջ է: Կարելի է ասել, որ հոգին սատանային ավանդած Ռոկֆելլերի հետ հեռացավ մի ամբողջ դարաշրջան, և ոչ միայն քաղաքականության մեջ, այլև բժշկագիտության, գիտության, առողջապահության:

Ռոկֆելլերը բարձրացել հասել էր ստրատոսֆերա. ուներ անսահմանափակ իշխանություն, Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) համասեփականատերն էր: Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ի ԴՊՀ-ն ոչ թե պետական, այլ մասնավոր «հիմնարկություն» է, որը կատարում է թղթադրամի թողարկում (էմիսիա), և այն հիմնականում ուղղում ԱՄՆ-ի գանձարանի պարտատոմսերի գնմանը: Պարզ լեզվով ասած՝ ԱՄՆ-ի դոլարը պատկանում է ոչ թե ԱՄՆ-ի ժողովրդին, այլ հենց նրանց՝ ԱՄՆ-ի ԴՊՀ-ի համասեփականատերերին: Նրան համարում էին փողի աստվածներից մեկը, բիզնեսի աստված և, իհարկե, իշխանության աստված: Ըստ լուրերի, անգամ Հռոմի պապն է նրա ձեռքը համբուրել: Թեև այդ լուրը կեղծ են համարում, ավելի շուտ զարմանալի կլիներ, եթե դա այդպես չլիներ: Նշանավոր «Բանկո Վատիկանոն», որտեղ, լուրերի համաձայն, իր կապիտալներն է թաքցնում աշխարհի տարբեր երկրների «ստվերային տնտեսությունների» համարյա ամեն երեք մեծահարուստներից մեկը, վաղուց «պառկած է» ամեն տեսակի «Ռոկֆելլերների» ու ԱՄՆ-ի ԴՊՀ-ի տակ, վերջին հաշվով: Նա երբեք Ֆորբսի վարկանիշային ցանկի առաջին հորիզոնականը չի զբաղեցրել, երբեք չի եղել (իբր) աշխարհի ամենահարուստ մարդը, սակայն նրա հասցեին ուղղված հերյուրանքներն ու լուրերը չափ չէին ճանաչում, միևնույն է: Մեծահզոր Ռոկֆելլերը գաղտնի «Համաշխարհային կառավարության» ղեկավարն էր:
Ռոկֆելլերը բավական ակտիվորեն մասնակցում էր համաշխարհային քաղաքականությանը և իր ծրագրերից չէր քաշվում: Ամենազարմանալին այն էր, որ մարդկության ճակատագրով մտահոգ իբր ամենաազնիվ ու ամենանվիրյալ խորհրդային կոմունիստները շատ լավ էլ բարեկամություն էին անում Ռոկֆելլերների ամբողջ ընտանիքի հետ: Այ, այսպես: 1972-ի նոյեմբերին «Չեյզ Մանհեթեն» բանկը իրավունք ստացավ ներկայացուցչություն ունենալու Մոսկվայում: Նրա գրասենյակը գտնվում էր այն ժամանակ դեռ Կարլ Մարքսի անունը կրող հրապարակի վրա: Հենց Կրեմլի հարևանությամբ: Այդ առթիվ հանդիսավոր ընդունելությունը տեղի ունեցավ «Մետրոպոլ» հյուրանոցում: Դևիդ Ռոկֆելլերը հետո պատմում էր, որ ընդունելության ժամանակ կոմունիստները «վխտում էին մորեխների նման»:

Արտասահմանյան նրբախորտիկներով ծանրաբեռնված սեղանները սրբվել են մինչև վերջին պատառը, գինուց և օղուց կաթիլ անգամ չի մնացել: Քիչ ավելի ուշ Խորհրդային Միությունը Ռոկֆելլերի ևս մեկ ակտիվի՝ «Սիթի-բանկին» թույլ տվեց իր գրասենյակը բացել Մոսկվայում: Բայց ԽՍՀՄ-ը վաղուց արդեն անցյալ է դարձել, ամեն տեսակի խրուշչովներն ու բրեժնևները սոսկ աննշան դրվագ են ինչպես Ռոկֆելլերների ամբողջ ընտանիքի, այնպես էլ կոնկրետ Դևիդ Ռոկֆելլեր-միջնեկի կյանքից: Ընդ որում, նա եղել է «սառը պատերազմի» սանձազերծողներից մեկը: Նա մի առանձնահատուկ երևույթ է: Արժանավայել դաստիարակություն ստանալով թե՛ պապից, թե՛ հորից, Ռոկֆելլեր-միջնեկը «ձեռք զարկեց» Երկրորդ աշխարհամարտի սանձազերծմանը: Եվ դա զարմանալի չէ. նրա պապը՝ Ջոնը, այնպես արեց, որ Առաջին աշխարհամարտից սկսած ռազմի ու մահվան բիզնեսը դառնա Ռոկֆելլերների ընտանեկան ավանդույթը:


Եվ ոչ միայն: Հայտնի է նրանով, որ ֆինանսավորել է եվգենիկան (կեղծ գիտություն մարդկային ցեղի բարելավման մասին), տարբեր «նախագծեր», օրինակ, դեպոպուլյացիայի (բնակչության թվակազմի նվազեցման): Վաղուց է ապացուցված, որ նրանք, ովքեր ֆինանսավորել են եվգենիկայի «փորձերը», հետագայում ֆինանսավորել են գերմանական ֆաշիստական կուսակցությունը և անձամբ Ադոլֆ Հիտլերին: Դրա համար էլ Դևիդ Ռոկֆելլերը և ընտանիքը նացիստների հետ հաճույքով առևտուր էին անում Երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Ռոկֆելլերի հիմնադրամը մասնակցում էր գերմանական եվգենիկական ծրագրի ֆինանսավորմանը և անգամ սուբսիդավորում Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարը: Ռոկֆելլերները փող էին մատակարարում ուղեղի ինստիտուտին, որը դարձել էր հրեաների, գնչուների և այլ ժողովուրդների ներկայացուցիչների վրա անցկացված մահաբեր գիտափորձերի ու հետազոտությունների գլխավոր լաբորատորիան և փորձադաշտը: Սկսած 1940 թվականից՝ ծերանոցներից և այլ խնամակալական հաստատություններից ու հոգեբուժարաններից հազարավոր գերմանացիներ խեղդամահ արվեցին գազախցերում: Ընդհանուր առմամբ, ոչնչացվեց 50000-100000 մարդ: Ցիկլոն-Բ գազը արտադրում էր Ռոկֆելլերի գերմանական գործընկերը՝ «I.G.Farben»-ը: Երկրորդ համաշխարհայինը ոսկի ժամանակաշրջան էր նրա «Standard Oil» ֆիրմայի համար: Ընկերությունն աշխատում էր «I.G.Farben»-ի հետ մեկտեղ, Ռոկֆելլերն աշխուժորեն նավթի առևտուր էր անում Հիտլերի հետ, տեխնոլոգիաներ էր վաճառում: Եվ զարմանալի չէ, որ հենց Ռոկֆելլեր-միջնեկն էր Իսրայելի ստեղծողներից ու խնամակալներից մեկը:


Ռոկֆելլերը հարստանում էր: Նրա անունով վախեցնում էին երեխաներին: Ենթակաները նրան տեսնելիս «ծակուծուկ էին մտնում», այնքան որ կոպիտ էր: Ավելի ուշ նա դարձավ աշխարհի երկրների ճնշող մեծամասնության դեինդուստրալացման (արդյունաբերության վերացման) «նախագծի» նախաձեռնողը: Հենց դրան ենք «պարտական» մենք՝ հայերս, որ այդ ստահակները 90-ականների առաջին կեսին, փաստորեն, 80 տոկոսով ոչնչացրին Հայաստանի արդյունաբերությունը: Ռոկֆելլեր-միջնեկը այնպիսի «ստվերային կառույցների» ստեղծողներից ու ղեկավարներից մեկն էր, ինչպիսիք էին «Հռոմեական ակումբը», «Եռակողմ հանձնաժողովը», «Բիլդերբերգյան ակումբը» և այլն: Այս բոլոր օձաբները բարձրագոչ անվանվում էին «Համաշխարհային կառավարություն»: Հիմա էլ շատ վկայություններ կան, որոնք խոսում են այն մասին, որ, իրոք, այդ տականքը մշտապես ձգտել է աշխարհակալության: Եվ հենց դրա համար էլ նրա կամակատարները մեջտեղ նետեցին մանրամասնորեն մշակված «գլոբալացման» ռազմավարությունը: Նույնիսկ ամբողջ մարդկությունը «թվայնացնելու», այնուհետև մարդկանց մարմնում «չիպեր» տեղադրելու հղացումը Ռոկֆելլեր-միջնեկինն է: Բա սատանա չէ, ի՞նչ է: Հիշո՞ւմ եք՝ ինչքան վեճեր եղան Հայաստանում, երբ որոշեցին «թվայնացնել» մեզ՝ սոցիալական քարտերով «անձնական համարներ տալով»: Հիշո՞ւմ եք՝ ինչ հրեշավոր եղանակներով էին իշխանությունները ներդնում այդ «համակարգը», խաբելով ասում, թե դա «զուտ կամավոր բան է»: Այդ ե՞րբ հասցրիք ծախվել Ռոկֆելլերներին, Հայաստանի իշխանություններ, միաժամանակ և երկիրն ու ազգը ծախեցիք այդ տականքներին:


Հենց նրա մարդիկ են Հենրի Քիսինջերն ու Զբիգնև Բժեզինսկին, որոնց հանցագործությունների մասին լեգենդներ են պատմում համացանցում: Թեև, բնականաբար, այդ ամենն արվում էր ի շահ Ռոկֆելլերի: Ահա, օրինակ. «Հենրի Քիսինջերի դերը կամպուչիական ցեղասպանությունում, Չիլիում և Արևելյան Թիմորում նրան պատերազմի հանցագործ է դարձնում, որն իր մակարդակով համազոր է, առնվազն, 1946 թ. կախաղան բարձրացված հիտլերյան արտգործնախարար Ռիբենտրոպի հանցանքներին»: Այդ ես չէ, որ գրում կամ պնդում եմ, սրանք Փենսիլվանիայի նահանգի համալսարանի քոլեջներից մեկի պրոֆեսոր Էդվարդ Ս. Գերմանի խոսքերն են: Վիետնամում գործած «արարքների» համար Քիսինջերն ստացավ, ուշադրություն, Խաղաղության Նոբելյան մրցանակ: 1989 թ. Ռոկֆելլերի ու Քիսինջերի հետ Գորբաչովի հանդիպումից հետո հենց ԽՍՀՄ-ի փլուզումը դարձավ անխուսափելի, որի հետևանքով զոհվեց կամ չծնվեց նախկին ԽՍՀՄ-ի, տարբեր գնահատումներով, 60-90 մլն քաղաքացի: Նկատեմ, այդ թվում՝ հայեր: Ճակատագրի հեգնանքով, այլոց կյանքը խլած, հանրային բժշկությունը ոչնչացրած մարդը ինքն էր անչափ ուզում ապրել: Եվ դրա համար ֆինանսավորում էր կյանքը 250-300 տարվա հասցնելու բժշկագիտական հետազոտությունները: Ինչպես նաև ստացել էր սրտի 7, թե 8 պատվաստում: Ընդ որում, ասում են, որ նրան միշտ պատվաստել են... երեխայի սիրտ:
Հասկանում եմ, նրան շատ սրտեր են պատվաստել, և դա երկարացրել է նրա կյանքը: Բայց համացանցում տեսեք նրա վերջին 10-15 տարվա լուսանկարները, լիքն են դրանք: Ահավոր տեսք ունի: Ապրել է այնքանով, որքանով որ ո՞ղջ է եղել: Հիմա համացանցում պտտվում է հուղարկավորության ժամանակ նրա ժպտացող, նույնիսկ ծիծաղող կնոջ լուսանկարը: Եթե անգամ այրին իրոք ժպտացել է, ինչ կա որ, դա ամերիկյան «նորաձևություն» է: Ես հիշում եմ Օբամայի ու Բլեյրի լուսանկարը ՀԱՀ-ում՝ Նելսոն Մանդելայի մահվան տարելիցին: Բայց մյուս կողմից էլ. հանկարծ կինը գիտակցել է, որ ապրել է եղել ոչ թե մարդու, այլ սատանայի ծնունդի հետ: Դե, այդ դեպքում ինչո՞ւ չպիտի ուրախանար, որ Ռոկֆելլեր-միջնեկը սատկել է: Ամեն ինչ տրամաբանական է: Այս պահին չեմ վերցնի ու երկար-բարակ պատմի, թե ինչ է պատվաստված ներքին օրգանի մերժումը և որ դեպքերում է դա ավելի հաճախ տեղի ունենում: Բայց ինձ չի լքում այն ներքին համոզմունքը, որ Ռոկֆելլեր-միջնեկը սատկել է հենց այն պատճառով, որ նրա վերջին պատվաստված սիրտը «չի կպել» և... որոշել է նրան սպանել: Մի խոսքով, կուզես սատանային ծառայիր, միևնույն է, Աստծուն չես խաբի: Վերուստ է ասվել՝ հերիք է, վաղուց է հերիք: ՈՒ հրեշը պետք է սատկի:


Հենց Ռոկֆելլեր-միջնեկի նմաններն են առհասարակ սպանել առողջապահությունը: Հնարել են գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներ՝ ԳՄՕ-ի հիման վրա: Դեղագործությունը վերածել են հիվանդների ու նրանց ընտանիքների անդամների «դրամապանակների դատարկման» միջոցի: Այն, ինչ հիմա անվանում են «ժամանակակից բժշկություն», ընդամենը 200-250 տարվա պատմություն ունի: Իսկ այն, ինչ եղել է մինչ այդ, վարկաբեկիչ անվանում է ստացել՝ այլընտրանքային բժշկություն: Այլ խոսքով ասած, լրիվ դեն են նետել: Մեծ դեղագործությունը վարկաբեկում է էժան և արդյունավետ դեղորայք արտադրող ընկերություններին: Եվ դա ամենուրեք. Արևելյան Եվրոպայում, նախկին ԽՍՀՄ-ի տարածքում: Փոխարենը լկտիաբար փակում են հազարամյակների խորքերից, հին Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի, Տիբեթի պատմությունից եկող բուժման եղանակների ճանապարհը: Ահա ռուսաստանցի հրապարակախոս ու իրավաբան Ռուսլան Բախի վկայությունը, որը, Ռոկֆելլեր-միջնեկի մահվան լուրը տարածվելուց հետո, ասել է. «Սա մարդակերի մահ է»: Մեջբերեմ. «Ոչնչացնում են ռուսական դեղագործական ձեռնարկությունները, ինչպես մի ժամանակ ոչնչացնում էին ավիաշինական ճյուղը: Բազմակողմ, ոչ առանց մեծ դեղագործության մասնակցության, որը կաշառում է ռուսաստանցի պաշտոնյաներին: Իսկ նրանք էլ խոչընդոտներ են հարուցում օրենսդրական մակարդակով: Ինչպես նաև հաճախ բացահայտորեն վարկաբեկում են ռուսական դեղագործական կոնցեռնները. բառացիորեն ցեխն են կոխում նրանց արտադրանքը: Այն ընկերության տնօրենը, որի հետ ես աշխատում էի, օգտագործելով իր կապերը, հանդիպում է ունեցել իշխանության ներկայացուցչի, պատգամավորի, ազգի առողջության «ջատագովի» հետ և բացահայտ հարցրել. «Ինչո՞վ դուր չի եկել մեր դեղորայքը: Դրանցում ի՞նչն է, որ այնպես չէ: Եվ կա՞ն, արդյոք, ապացույցներ»: Ինչին սա անկեղծորեն պատասխանել է. «Ձեր դեղորայքի հետ կապված ամեն ինչ «այնպես է», դրանք, իրոք, լավն են, միայն թե շատ են էժան, և դրանցով ես չեմ կարող փող աշխատել: Իսկ ես ուզում եմ լավ ապրել և ուզում եմ, որ իմ զավակները Լոնդոնում սովորեն»: Եթե նման բան հնարավոր է անել Ռուսաստանի գլխին, պատկերացրեք, թե ինչ օյիններ են սատանայի ծառաները խաղացել Հայաստանի գլխին:


Ցավոք, բժշկության հանդեպ փակուղային մոտեցումից իշխանավորների հրաժարումը ոչ միայն խաչ կքաշի մեծ դեղագործության, այլև բազմաթիվ գլոբալ պլանների վրա, որ նրանք առաջ են տանում «ավանակի համառությամբ»: Եթե վերնախավն այդպես է ուզում ապրել, ապա կարող էր դեռ ոտքերն այդքան չչռել: Միայն Ռոկֆելլեր-միջնեկի մահը հազիվ թե սթափեցնի նրան: Ավելի վատ իրենց համար. ինչ ցանել, այն էլ հնձելու են: Մեկը «ոտները տնկեց», մյուսը կոմայի մեջ է: Վատ է, որ դրանք ժառանգորդներ ունեն, որոնք, երևի, կշարունակեն իրենց հայրերի ու պապերի սատանայական գործերը: Բանկեր, ֆոնդեր, նավթ. այս ամենը Դևիդ Ռոկֆելլեր-միջնեկի ընտանիքի մասին է: Այսինքն, հենց նրա մասին: Շուրջբոլորը պտտվում են ամենաանհավանական լուրեր, և գաղտնաբանները դրա համար հիմքեր ունեն: ՈՒր նայում ես՝ ամենուրեք Ռոկֆելլերները հետք են թողել: Ամերիկյան կառավարությունում կլանն իր մարդիկ ունի, որոնք շահագրգռված են Ռոկֆելլերների նավթային ընկերության գործերով: «Ռեքս Թիլերսոնը նշանակվել է ԱՄՆ-ի պետքարտուղար՝ արտաքին գործերի նախարար: Ռոկֆելլերների ամենահաս ձեռքը դարձյալ ներկա է, և մենք կարող ենք տեսնել դրա դրսևորումը»,- վկայում է ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Վասիլևը: Այսինքն, Ռոկֆելլեր-միջնեկը չկա, սակայն նրա կլանը շարունակում է կառավարել ԱՄՆ-ը և աշխարհին թելադրել իր պահանջները:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3760

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

h2 class="h2">Սոցցանցային գրառումներ
Բարեկեցիկ քծնանք
Բարեկեցիկ քծնանք

Բաժնի բոլոր նորությունները »

ՀոգԵՎոր

Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը
Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո