Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ոչ փող ունեն, ոչ հավես

Ոչ փող ունեն, ոչ հավես
07.04.2017 | 12:14

Երևանի ավագանու ընտրությանն ընդդիմադիր քաղաքական ուժերի անտարբերությունը մի քանի հանգամանքով է պայմանավորված։ Նախ` խորհրդարանից դուրս մնացած ուժերը դեռ չեն հաղթահարել հետընտրական ճգնաժամը, սիրտ չունեն` նոր պայքարի մեջ մտնելու, բացի այդ, խուսափում են հերթական պարտությունն արձանագրելուց։ Սակայն, հոգեբանական խնդիրներից զատ, կա ևս մեկ կարևոր հանգամանք` ընդդիմադիրներին «նեղում» է ֆինանսների սղությունը։ «Փողերն անիմաստ քամուն չենք տա, միևնույն է, կրկնվելու է խորհրդարանականի սցենարը»,- անկեղծացավ մեր ընդդիմադիր զրուցակիցը, հավելելով, որ առանց այն էլ բավականին լուրջ ֆինանսական կորուստներ են ունեցել։ Ի դեպ, շատերը պնդում են, որ այս ընտրությանը քիչ քաղաքական ուժեր կմասնակցեն, քանի որ խորհրդարանական ընտրությունները շատերին «հյուծել» են բոլոր առումներով՝ և՛ ֆինանսական, և՛ հոգեկանս, և՛ մարդկային ռեսուրսների։ Այստեղ են ասել, դատարկ գրպանով, առանց թիմի, ընկճված, «ո՞ւր ես գնում, Փանոս ջան»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ