Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պարտվեց նոկաուտով

Պարտվեց նոկաուտով
02.05.2017 | 13:37

Լոնդոնի «ՈՒեմբլի» մարզադաշտում 90 հազար մարզասերի ներկայությամբ կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF և WBA վարկածներով չեմպիոնական մարտը: Մրցեցին գերծանր քաշայիններ Էնտոնի Ջոշուան ու Վլադիմիր Կլիչկոն: IBF վարկածի չեմպիոնական տիտղոսի տիրակալ Էնտոնի Ջոշուան, որը տասնչորս տարով երիտասարդ էր մրցակցից, կարողացավ տասնմեկերորդ ռաունդում նոկաուտով պարտության մատնել ուկրաինացուն: Սա բրիտանացու 19-րդ մարտն էր պրոֆեսիոնալ ռինգում ու, որ հատկանշական է, 19-րդը՝ նոկաուտով:


Մարտը կրել է բացառիկ լարված բնույթ: Արդեն միջնամասում մեկական նոկդաունով կողմերը հասցրին «սիրաշահել» միմյանց, իսկ հանգուցային եղավ տասնմեկերորդ ռաունդը, որում բրիտանացին ևս երկու նոկդաուն հեղինակեց: Ամբողջովին ուժաթափված ուկրաինացին դրանցից հետո չկարողացավ վերականգնվել, իսկ բրիտանացու ավարտական գրոհն անավարտ թողեց մրցավարը, քանի որ Կլիչկոն այլևս ունակ չէր դիմակայելու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ