Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դարի մրցամարտը՝ օգոստոսի 26-ին

Դարի մրցամարտը՝ օգոստոսի 26-ին
16.06.2017 | 12:05

Օգոստոսի 26-ին բռնցքամարտի սիրահարներն ականատես կլինեն մի նոր ցնցող մարտի: Այդ օրը Լաս Վեգասում ռինգ դուրս կգան լեգենդար Ֆլոյդ Մեյվեզերն ու ոչ պակաս հանրաճանաչ Կոնոր Մակգրեգորը: Իհարկե, վերջինիս անունը կարող է որոշակի շփոթ առաջացնել, սակայն ասածներիս մեջ թյուրիմացություն չկա. այո, իռլանդացին խառը մենամարտերը ներկայացնող Մակգրեգորն է: ՈՒ քանի որ խառը մենամարտի կանոններով Մեյվեզերը ոչ մի շանս չէր ունենա մրցակցի նկատմամբ, ապագա մրցամարտը կանցկացվի դասական բռնցքամարտի կանոններով:


Հարկ է նշել, որ այս մենամարտին աշխարհը սպասում էր վաղուց, բայց ամենավերջին պահին միշտ խանգարող ինչ-որ բան հայտնվում էր: Բարեբախտաբար, հիմա կարծես թե ամեն ինչ կարգին է: Ինչ վերաբերում է ֆինանսական կողմին, այն միշտ էլ եղել է բանակցությունների ամենախոցելի ու ամենադժվարամարս կողմը, քանզի ոչ ոք չի կամեցել գնալ զիջումների: Ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ մարտի համար յուրաքանչյուրը կստանա հարյուր միլիոն դոլար: Սա՝ բուն մարտից մարզիկների ակնկալվելիք գումարի մասին: Նկատենք, որ կողքից եկող գումարելիներով մասնակիցների ու կազմակերպիչների եկամուտը կկազմի 636 միլիոն դոլար:


Արդ այն մասին, թե ինչպես են գնահատվում կողմերի շանսերը:
Իր ողջ մարզական կարիերայի ընթացքում Մեյվեզերը անցկացրել է 49 մրցամարտ ու այդպես էլ մնացել է անպարտ: Դրանցից 26-ը լեգենդար մարզիկն ավարտել է նոկաուտով: Նա տարբեր քաշային կարգերի աշխարհի բազմակի չեմպիոն է: Ի միջի այլոց, ինչը, թերևս, պակաս կարևոր հանգամանք չէ, Մեյվեզերը վերջին անգամ ռինգ է ելել 2015 թվի սեպտեմբերին: Մրցակիցը Անդրե Բերտոն էր:
Պակաս ներկայացուցչական չէ և Կոնոր Մակգրեգորի կենսագրությունը: Լինելով իր ապագա մրցակցից տասնմեկ տարով կրտսեր՝ իռլանդացին ռինգ է ելել 24 անգամ՝ հաղթելով քսանմեկում: Ի դեպ, այդ քսանմեկից միայն երեքում է, որ մրցակիցները տանուլ չեն տվել նոկաուտով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2048

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ